A+ A A-

18 October 2012

Հրաձգություն Վեն Նայսում

venn 5Վեն Նայսում մեկ մարդ սպանվել, եւս մեկը վիրավորվել է այս գիշեր ոստիկանների արձակած կրակոցներից: Ոստիկանությունը հայտնել է, որ հետապնդումը սկսվել է երեկոյան ժամը 9:40-ի սահմաններում, երբվ իրավապահները փորձել են կանգնեցնել արծաթագույն Նիսան մակնիշի սեդանը: Կանգնելու փոխարեն վարորդը փախել է եւ կասկածյալները մեքենայից կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանները փորձել են կանգնեցնել նրանց, սակայն ապարդյուն, եւ ի վերջո կասկածյալներին գնդակահարել են: Դեպքը տեղի է ունեցել Վանոուվեն փողոցի եւ Ֆերնըմենթ ավենյուի խաչմերուկում: Վիրավորը կին է, ում տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպի հետեւանքով ոստիկանները չեն տուժել: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է նշանակվել: Read more

18 October 2012

Իրանցի ահաբեկիչը խոստովանել է մեղքը

arbab 8Իրանական ծագմամբ ամերիկացի Մանսուր Արբաբսիարը Նյու Յորքի դաշնային դատարանում իրեն մեղավոր է ճանաչել Վաշինգթընում սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ Ջուբեյրայի դեմ մահափորձի նախապատրաստմանը մասնակցելու մեջ: Քննիչները 2011թ. հոկտեմբերի 11-ին հայտարարել էին սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձի բացահայտման մասին: Գործով անցնում են 2 մարդ` Մանսուր Արբաբսիարը եւ Գոլամ Շաքուրին: Արբաբսիարը ձերբակալվել էր սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում, իսկ Շաքուրին մինչ այժմ հետախուզման մեջ է: Ըստ FBI-ի` մահափորձի թիկունքում Իրանական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Քուդս հատուկ ստորաբաժանումն է։ Լսումների ժամանակ 58-ամյա Արբաբսիարը, պատասխանելով դատախազի հարցին, հաստատել է, որ դավադրությանը մասնակցել են Իրանի զինված ուժերի ներկայացուցիչները: Նա խոստովանել է, որ պատրաստ է եղել վճարելու 1,5 միլիոն դոլար Մեքսիկայի ինչ-որ թմրավաճառի, որպեսզի վերջինս իրականացներ դեսպանի սպանությունը: Թմրավաճառի դերում հանդես էր եկել FBI-ի գործակալը: Read more

18 October 2012

Նախագահի թեկնածուները շարունակում ընտրապայքարը

nakha 5Դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի հետ բանավեճից հետո նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռամնին շարունակել է իր նախընտրական քարոզարշավը: Երեկ նա ելույթ է ունեցել Վըրջինիա նահանգում, որտեղ հանրապետականների դիրքերն ավանդաբար ուժեղ են, սակայն դեմոկրատների կողմնակիցների թիվը վերջին շրջանում զգալիորեն աճել է: Ռամնիի ընտրողները վստահ են, որ նրան կհաջողվի պահպանել Վըրջինիան. -Ռամնին ազնիվ մարդ է, նայեք նրան, նրա ընտանիք, թե ինչպես է հավատում Աստծուն: Ինչպե՞ս կարող է դուր չգալ նման մարդը ձեզ,- ասել է ընտրողներից մեկը: Մեկ ուրիշն էլ նշել է. –Կարուծում եմ՝ նա ուժեղ թեկնածու է, եւ կուզենայի, որ նա հաղթեր: Մեր երկիրը նրա կարիքը շատ ունի: Գործող նախագահ Օբաման Վըրջինիա կայցելի վաղը: Մերիլընդի Լարգո քաղաքի նրա շտաբում բարձր տրամադրություն է: Վերջին հեռուստաբանավեճում նրա վստահ ելույթը ավելի է խթանել շտաբի կամավորներին: Նրանք զանգահարում են ընտրողներին՝ քարոզում ընտրել իրենց թեկնածուին: Կամավորները նշել են, թե 700-ից մինչեւ 1000 զանգ են կատարում օրական՝ աշխատելով անգամ հանգստյան օրերին: ԱՄՆ նախագահի թեկնածուների հաջորդ դիբեյտները կայանալու են երկուշաբթի:  

Read more

18 October 2012

Աֆղանստանում ամերիկացիներ են սպանվել

afggg 4Աֆղանստանի Ղանդահար քաղաքում ամերիկյան հետախուզության երկու աշխատակիցներ են զոհվել մահապարտի կազմակերպած պայթյունի հետեւանքով: Տեղեկատվությունը հաստատել են ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները: Պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի հատուկ ծառայություններին պատկանող շենքում: ԱՄՆ-ի ներկայացուցիչների խոսքով՝ զոհվածներից մեկն աշխատում էր Կենտրոնական հետախուզական վարչությունում: Նրա անունը չի հայտնվում: Հարձակման զոհ է դարձել նաեւ բանակային հետախուզության վերլուծաբան 24-ամյա Բրիտնի Գորդընը: Ամերիկացիների հետ մեկտեղ զոհվել են Աֆղանստանի հատուկ ծառայությունների չորս ներկայացուցիչներ: ՆԱՏՕ-ում հայտարարում են, որ մահապարտը եղել է աֆղանական հետախուզության աշխատակից: Քաբուլում այս տեղեկատվությունը հերքում են:  Read more

18 October 2012

ԱՄՆ-ը կասկածում է Իրանին կիբեռհարձակումների մեջ

kiber 4Միացյալ Նահանգները կարծում է, որ ամերիկյան բանկերի եւ Մերձավոր Արեւելքում նավթային ընկերությունների վրա կիբեռհարձակումների հետեւում կանգնած է Իրանը: Այդ մասին ասվում է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ամերիկացի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ ամերիկյան հետախուզությունը ֆիքսում եւ հետաքննում է բոլոր հարձակումները, որոնք գալիս են Իսլամական Հանրապետության կողմից: ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը ոչ մի մանրամասնություն չի ներկայացրել, նա միայն նշել է, որ ցանցահենները գործում են իրանական ղեկավարության հրամանով: Հավելենք, որ անցած շաբաթ ԱՄՆ ՊՆ ղեկավար Լիոն Պանետտան հայտարարեց, որ ԱՄՆ-ը պետք է ուժեղացնի իր կիբեռպաշտպանությունը:   Read more

18 October 2012

Օբաման առաջ է պոկվում Ռամնիից

OBAAROM 4ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման նորից նախընտրական պայքարում առաջ է անցել հանրապետական թեկնածու Միթ Ռամնիից բանավեճի հերթական փուլի ժամանակ հաջող ելույթից հետո։ Այս մասին վկայում են Reuters/Ipsos-ի հարցման արդյունքները: Հետազոտության արդյունքների համաձայն` ընտրողների 48 տոկոսն աջակցում է Օբամային, 33 տոկոսը` Ռամնիին: Բանավեճի առաջին փուլից հետո թեկնածուների միջեւ տարբերությունը 2 տոկոս էր: Բանավեճի հերթական փուլը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Նյու Յորք նահանգի Հեմփսթեդ քաղաքում: CNN հեռուստաալիքի հարցման արդյունքներով` ԱՄՆ-ում հեռուստադիտողներն Օբամային համարել են բանավեճի այդ փուլի հաղթող: ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին: Read more

18 October 2012

Նոր կույր հրաշամանուկը

kuyrtarand 4Ի ծնե տեսողությունից զուրկ Հոսե Անդրե Մոնտանո Բենան ընդամենը 7 տարեկան է, սակայն շնորհիվ բացառիկ երաժշտական տաղանդի՝ իսկական սենսացիա է դարձել իր հայրենի Բոլիվիայում: Չորս տարեկանում հրաշամանուկը սկսել է ապշեցուցիչ արհեստավարժությամբ շեփոր նվագել, ինչից հետո էլ սահուն անցում է կատարել դաշնամուրին։ Իսկ 5 տարեկանում փոքրիկ տաղանդն արդեն ձեւավորել է ջազային եռյակ։ Տղան արդեն հասցրել է հանդես գալ Բոլիվիայի ամենահեղինակավոր բեմերում՝ ոչ պակաս հեղինակավոր երաժիշտների ընկերակցությամբ։ -Ես չեմ սահմանափակվում միայն ջազով։ Բլյուզ, ծանր ռոք, տանգո, բոլերո՝ ինձ դուր է գալիս երաժշտությունն իր բոլոր դրսեւորումներով։ Առօրյայում ես բացառապես չեմ տարբերվում իմ հասակակիցներից. սիրում եմ դպրոց հաճախել, սովորել անգլերեն, մաթեմատիկա, զբաղվել մարմնամարզությամբ,- նշել է տղան։   Read more

Սիրիայում կառավարական ինքնաթիռ է խփվել

elicop 4Սիրիայի կառավարական ուժերի ուղղաթիռը, որը խփվել էԻդլիբ նահանգի Մաարետ ալ-Նուման քաղաքի վրա, պայթել է օդում: Սիրողական տեսագրության կադրերում, որոնք արվել են դեպքի վայրում, երեւում է, թե ինչպես է խփված ուղղաթիռը պտտվելով իջնում, իսկ ապստամբները շարունակում են այն գնդակոծել: Դրանից հետո ուղղաթիռը պայթում է օդում: Մաարետ ալ- Նուման քաղաքի ապստամբները պնդում են, որ այդ ուղղաթիռի ոչնչացումից հետո, քաղաքի հարավում նրանք եւս մեկ ուղղաթիռ են խփել, սակայն երկրորդի վերաբերյալ ապացույցներ դեռ չկան: Բնակավայրից 10 կմ հարավ շարունակվում են կատաղի մարտեր մղվել կառավարական բանակի եւընդդիմադիր զինված խմբավորումների միջեւ: Ապստամբները դեռ կարողանում են հետ մղել Բաշար Ասադի զորքերի հարձակումները, որոնք փորձում են վերականգնել ռազմավարական կարեւորագույն դիրք ունեցող քաղաքի վերահսկողությունը: Քաղաքի համար ճակատամարտ է մղվում հոկտեմբերի սկզբից, երբ ապստամբները քաղաքը գրավեցին: Սիրիայի կառավարական ուժերը փորձում են հետ գրավել քաղաքը, քանի որ այն գտնվում է Հալեպը եւ Դամասկոսը կապող մայրուղու վրա:   Read more

Ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաներն նվիրված թելեթոնը Հոկ. 21-ին

tehethonnn 4Սկսած 1999 թվականից Հայաստանի ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների սուրբ ծննդյան հիմնադրամը թելեթոն է անցկացնում Լոս-Անջելեսի Գլենդեյլ քաղաքում: Նվիրատվությունների շնորհիվ Երեւանում եւ Հայաստանի մարզերում, հատկապես սահմանամերձ գյուղերում տոնածառի հանդեսներ են կազմակերպվել Հայաստանի ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյան եւ Առնո Բաբաջանյան համերգասրահներում, 30-ից ավելի քաղաքներում եւ գյուղերում: Ամանորի հանդեսներին արդեն մասնակցել են 160 հազար երեխաներ, ովքեր նաեւ նվերներ են ստացել: Հայաստանի ծնողազուրկ, հաշմանդամ եւ կարիքավոր երեխաների սուրբ ծննդյան հիմնադրամը վերջին տարիներին լայն ճանաչում է գտել, ավելացել են նաեւ հիմնադրամի միջոցները: Դրա շնորհիվ հիմնադրամի նախագահ, Քաջ Նազար երգիծաթերթի եւ AMGA հեռուստաընկերության  Քաջ Նազար հեռուստաժամի տնօրեն Հովհաննես Բալայանի ու հիմնադրամի մյուս անդամների նախաձեռնությամբ մի շարք շինարարական աշխատանքներ են իրականացվել, հիմնովին վերանորոգվել է Խարբերդի մանկատան եռահարկ շենքը, արդիականացվել եւ կահավորվել է Սպիտակի թիվ 1 դպրոցի շենքը, կառուցվել են բաղնիքներ, լվացքատուն, ննջասենյակներ՝ 50 երեխայի համար:Սպիտակի թիվ 1 դպրոցի երեխաների համար կառուցվել է խաղահրապարակ։ Հատուկ համակարգիչներ են նվիրվել Երեւանի կույրերի դպրոցին: Հիմնադրամի շնորհիվ վերանորոգվել են Դալարի  գիշերօթիկ դպրոցի տանիքները: Հիմնովին վերանորոգվելու է 2 հարկանի 14 հազար սքուեր ֆութ տարածքով դպրոցը՝ 28 դասասենյակներով, հավելյալ ննջասենյակները, սանհանգույցները, լվացքատունը։ 13-րդ ամենամյա թելեթոնի նվիրատվությունների մեծ մասը հատկացվելու է այս աշխատանքներին, ինչը 220 երեխաներին բարեկեցիկ ապրելու հնարավորություն կտա։ Սեպտեմբեր 24-ին Հայաստանի ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների հիմնադրամը՝ բարերարությամբ Հարութ Բրուտյանի, 2,5 ամսվա ընթացքում կառուցեց սահմանամերձ գոտում Պառավաքարի ավերակված դպոցը, բոլոր ժամանակակից հարմարություններով։ Պառավաքարի 110 ից ավելի երեխաներ են հաճախում այս ապահով տարածքը։ Այս կազմակերպությունը  որեւէ պետական նանխարարությունների հետ կապ չունի եւ իր անմիջական աշխատանքները կատարում են ուղղակի դպրոցի տնորինության եւ կազմակերպության կորմից վարձված շինարարների հետ, տրամադրվող ծախսերը հըսկվում են ամենայն խստությամբ։ Ձեր նվիրատվությունները տուրքերից զուրկ են, կազմակերպությունը պաշտոնապես ճանաչված է Ամերիկյան կառավարության կողմից, բոլոր ծախսերը թափանցիկ են, մենք հաշվետու ենք բոլոր բարի մարդկանց առջեւ: AMGA հեռուստաալիքի եթերում՝ 380-րդ ալիքով հոկտեմբերի 21-ին  կայանալու է հիմնադրամի 13-րդ տարեկան թելեթոնը, ժամը 4-ից մինչեւ կեսգիշեր, ժամը 12-ը, որը AMGA հեռուստակայանից միացվելու է եւս 3 հայկական հեռուստակայանների։ Ինչպես գիտեք AMGA հեռուստաընկերությունը ընդլայնել է իր սփռման տարածքը,  եւ թելեթոնը դիտելու եւ հիմնադրամին աջակցելու հնարավորություն ունեն  ոչ միայն Միացյալ Նահանգների ողջ տարածքում, Կանադայում եւ Մեքսիկայում արբանյակաին հեռարձակմամբ նաեւ մեզ կմիանան AMGA 44.10 (Free To Air) ալիքի հեռուստադիտողները: Սիրելի հեռուստադիտողներ, ակնկալում ենք Ձեր բուռն մասնակցությունը։ Օգնենք մեր երեխաներին՝ նրանց ապագան կերտելու համար։Օգնենք մեր երեխաների նրանց ապագան կերտելու համար։   Read more

Սպանություն ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմանին

canaborder 4 Բրիտանական Կոլումբիայում Սահմանապահ ծառայության աշխատակիցը հրազենային վանսվածք է ստացել պարանոցի շրջանում, երբ փորձում էր կանգնեցնել օրինախախտին: Արդյունքում չարագործը, ով փորձում էր հատել ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմանը, ինքնասպան է եղել: Միջադեպը տեղի է ունեցել Դագլըս անցակետում՝: Ծանր վիրավոր կնոջը տեղափոխել են Նյու-Վեսթմինսթըրի Royal Columbian հիվանդանոց: Տուժածը գիտակից վիճակում է եղել եւ կարողացել է ինքնուրույն շնչել: Չարագործը փորձել է սահմանը հատել սպիտակ Ford Econovan մինիվենով, որը գրանցված է Վաշինգթոն նահանգի բնակիչ ոմն Բրեմըրթընի անունով: Սակայն ոստիկանությունը դեռ չի հաստատել, որ հենց նա է եղել ղեկին: Ականատեսների խոսքով, սահմանապահը մոտեցել է մեքենային եւ կրակոցներ են հնչել: Ոստիկանները շրջապատել են մինիվենը: Վարորդին դուրս են բերել մեքենայից արդեն մահացած վիճակում: Ոստիկանները որեւէ կրակոց չեն արձակել, նա ինքն է իր գլխին կրակել: Ավելի ուշ հայտնի դարձավ կրակոշի ինքնությունը 32-ամյա երիտասրդ է Էնդրյու Մայքըլ Կրուզն անունով։ Անցակետը մեկ օրով փակվել է հետաքննություն անցկացնելու նպատակով: Դագլըս անցակետը ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմանի ամենաբեռնված կետերից է, սեպտեմբերին այդ անցակետով օրական 9 հազար մեքենա է անցել: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel