Logo

Articles

Սպանություն ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմանին

canaborder 4 Բրիտանական Կոլումբիայում Սահմանապահ ծառայության աշխատակիցը հրազենային վանսվածք է ստացել պարանոցի շրջանում, երբ փորձում էր կանգնեցնել օրինախախտին: Արդյունքում չարագործը, ով փորձում էր հատել ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմանը, ինքնասպան է եղել: Միջադեպը տեղի է ունեցել Դագլըս անցակետում՝: Ծանր վիրավոր կնոջը տեղափոխել են Նյու-Վեսթմինսթըրի Royal Columbian հիվանդանոց: Տուժածը գիտակից վիճակում է եղել եւ կարողացել է ինքնուրույն շնչել: Չարագործը փորձել է սահմանը հատել սպիտակ Ford Econovan մինիվենով, որը գրանցված է Վաշինգթոն նահանգի բնակիչ ոմն Բրեմըրթընի անունով: Սակայն ոստիկանությունը դեռ չի հաստատել, որ հենց նա է եղել ղեկին: Ականատեսների խոսքով, սահմանապահը մոտեցել է մեքենային եւ կրակոցներ են հնչել: Ոստիկանները շրջապատել են մինիվենը: Վարորդին դուրս են բերել մեքենայից արդեն մահացած վիճակում: Ոստիկանները որեւէ կրակոց չեն արձակել, նա ինքն է իր գլխին կրակել: Ավելի ուշ հայտնի դարձավ կրակոշի ինքնությունը 32-ամյա երիտասրդ է Էնդրյու Մայքըլ Կրուզն անունով։ Անցակետը մեկ օրով փակվել է հետաքննություն անցկացնելու նպատակով: Դագլըս անցակետը ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմանի ամենաբեռնված կետերից է, սեպտեմբերին այդ անցակետով օրական 9 հազար մեքենա է անցել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.