Logo

Articles

Աֆղանստանում ամերիկացիներ են սպանվել

afggg 4Աֆղանստանի Ղանդահար քաղաքում ամերիկյան հետախուզության երկու աշխատակիցներ են զոհվել մահապարտի կազմակերպած պայթյունի հետեւանքով: Տեղեկատվությունը հաստատել են ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները: Պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի հատուկ ծառայություններին պատկանող շենքում: ԱՄՆ-ի ներկայացուցիչների խոսքով՝ զոհվածներից մեկն աշխատում էր Կենտրոնական հետախուզական վարչությունում: Նրա անունը չի հայտնվում: Հարձակման զոհ է դարձել նաեւ բանակային հետախուզության վերլուծաբան 24-ամյա Բրիտնի Գորդընը: Ամերիկացիների հետ մեկտեղ զոհվել են Աֆղանստանի հատուկ ծառայությունների չորս ներկայացուցիչներ: ՆԱՏՕ-ում հայտարարում են, որ մահապարտը եղել է աֆղանական հետախուզության աշխատակից: Քաբուլում այս տեղեկատվությունը հերքում են: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.