Logo

Articles

Իրանցի ահաբեկիչը խոստովանել է մեղքը

arbab 8Իրանական ծագմամբ ամերիկացի Մանսուր Արբաբսիարը Նյու Յորքի դաշնային դատարանում իրեն մեղավոր է ճանաչել Վաշինգթընում սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ Ջուբեյրայի դեմ մահափորձի նախապատրաստմանը մասնակցելու մեջ: Քննիչները 2011թ. հոկտեմբերի 11-ին հայտարարել էին սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձի բացահայտման մասին: Գործով անցնում են 2 մարդ` Մանսուր Արբաբսիարը եւ Գոլամ Շաքուրին: Արբաբսիարը ձերբակալվել էր սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում, իսկ Շաքուրին մինչ այժմ հետախուզման մեջ է: Ըստ FBI-ի` մահափորձի թիկունքում Իրանական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Քուդս հատուկ ստորաբաժանումն է։ Լսումների ժամանակ 58-ամյա Արբաբսիարը, պատասխանելով դատախազի հարցին, հաստատել է, որ դավադրությանը մասնակցել են Իրանի զինված ուժերի ներկայացուցիչները: Նա խոստովանել է, որ պատրաստ է եղել վճարելու 1,5 միլիոն դոլար Մեքսիկայի ինչ-որ թմրավաճառի, որպեսզի վերջինս իրականացներ դեսպանի սպանությունը: Թմրավաճառի դերում հանդես էր եկել FBI-ի գործակալը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.