Logo

Articles

Օբաման առաջ է պոկվում Ռամնիից

OBAAROM 4ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման նորից նախընտրական պայքարում առաջ է անցել հանրապետական թեկնածու Միթ Ռամնիից բանավեճի հերթական փուլի ժամանակ հաջող ելույթից հետո։ Այս մասին վկայում են Reuters/Ipsos-ի հարցման արդյունքները: Հետազոտության արդյունքների համաձայն` ընտրողների 48 տոկոսն աջակցում է Օբամային, 33 տոկոսը` Ռամնիին: Բանավեճի առաջին փուլից հետո թեկնածուների միջեւ տարբերությունը 2 տոկոս էր: Բանավեճի հերթական փուլը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Նյու Յորք նահանգի Հեմփսթեդ քաղաքում: CNN հեռուստաալիքի հարցման արդյունքներով` ԱՄՆ-ում հեռուստադիտողներն Օբամային համարել են բանավեճի այդ փուլի հաղթող: ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.