Logo

Articles

Նախագահի թեկնածուները շարունակում ընտրապայքարը

nakha 5Դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի հետ բանավեճից հետո նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռամնին շարունակել է իր նախընտրական քարոզարշավը: Երեկ նա ելույթ է ունեցել Վըրջինիա նահանգում, որտեղ հանրապետականների դիրքերն ավանդաբար ուժեղ են, սակայն դեմոկրատների կողմնակիցների թիվը վերջին շրջանում զգալիորեն աճել է: Ռամնիի ընտրողները վստահ են, որ նրան կհաջողվի պահպանել Վըրջինիան. -Ռամնին ազնիվ մարդ է, նայեք նրան, նրա ընտանիք, թե ինչպես է հավատում Աստծուն: Ինչպե՞ս կարող է դուր չգալ նման մարդը ձեզ,- ասել է ընտրողներից մեկը: Մեկ ուրիշն էլ նշել է. –Կարուծում եմ՝ նա ուժեղ թեկնածու է, եւ կուզենայի, որ նա հաղթեր: Մեր երկիրը նրա կարիքը շատ ունի: Գործող նախագահ Օբաման Վըրջինիա կայցելի վաղը: Մերիլընդի Լարգո քաղաքի նրա շտաբում բարձր տրամադրություն է: Վերջին հեռուստաբանավեճում նրա վստահ ելույթը ավելի է խթանել շտաբի կամավորներին: Նրանք զանգահարում են ընտրողներին՝ քարոզում ընտրել իրենց թեկնածուին: Կամավորները նշել են, թե 700-ից մինչեւ 1000 զանգ են կատարում օրական՝ աշխատելով անգամ հանգստյան օրերին: ԱՄՆ նախագահի թեկնածուների հաջորդ դիբեյտները կայանալու են երկուշաբթի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.