Logo

Articles

Հրաձգություն Վեն Նայսում

venn 5Վեն Նայսում մեկ մարդ սպանվել, եւս մեկը վիրավորվել է այս գիշեր ոստիկանների արձակած կրակոցներից: Ոստիկանությունը հայտնել է, որ հետապնդումը սկսվել է երեկոյան ժամը 9:40-ի սահմաններում, երբվ իրավապահները փորձել են կանգնեցնել արծաթագույն Նիսան մակնիշի սեդանը: Կանգնելու փոխարեն վարորդը փախել է եւ կասկածյալները մեքենայից կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանները փորձել են կանգնեցնել նրանց, սակայն ապարդյուն, եւ ի վերջո կասկածյալներին գնդակահարել են: Դեպքը տեղի է ունեցել Վանոուվեն փողոցի եւ Ֆերնըմենթ ավենյուի խաչմերուկում: Վիրավորը կին է, ում տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպի հետեւանքով ոստիկանները չեն տուժել: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է նշանակվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.