Logo

Articles

ԱՄՆ-ը կասկածում է Իրանին կիբեռհարձակումների մեջ

kiber 4Միացյալ Նահանգները կարծում է, որ ամերիկյան բանկերի եւ Մերձավոր Արեւելքում նավթային ընկերությունների վրա կիբեռհարձակումների հետեւում կանգնած է Իրանը: Այդ մասին ասվում է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ամերիկացի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ ամերիկյան հետախուզությունը ֆիքսում եւ հետաքննում է բոլոր հարձակումները, որոնք գալիս են Իսլամական Հանրապետության կողմից: ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը ոչ մի մանրամասնություն չի ներկայացրել, նա միայն նշել է, որ ցանցահենները գործում են իրանական ղեկավարության հրամանով: Հավելենք, որ անցած շաբաթ ԱՄՆ ՊՆ ղեկավար Լիոն Պանետտան հայտարարեց, որ ԱՄՆ-ը պետք է ուժեղացնի իր կիբեռպաշտպանությունը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.