A+ A A-

October 2014

03 October 2014

Օմբուդսմենը ներկայացրել է խնդիրները

omb 4Այսօր Ազգային Ժողովում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրել է 2013թ. իր տարեկան զեկույցը։ Նրա խոսքով, առաջին խնդիրը ոստիկանական բաժիններում խոշտանգումներին է վերաբերում. Բռնությունները էապես նվազել են 2013-2014-ի առաջին կիսամյակի տվյալներով: Բայց դատախազությունը քայլեր չի ձեռնարկել, որ անի իր գործը: 365 բողոք է եղել քաղաքացիներից, որտեղ նշվում է, որ ոստիկանական բաժիններում ծեծում են իրենց, բռնություն են գործադրում։ Եվ այս դեպքերից միայն 12-ում է, որ գործ է հարուցվել կամ գործը գնացել է առաջ։ Ըստ Անդրեասյանի, պետք է տեսախցիկներ տեղադրել ոստիկանական բաժինների հենց խցերում։ Օմբուդսմենը իր զեկույցում անդրադարձել է նաեւ առողջապահության համակարգին` որակելով այն թույլ. -Բժշկական սխալը մինչ օրս չի ձեւակերպվում: Արդեն երրորդ տարին է` մեր զեկույցում գրում ենք, որ բժշկական սխալը պետք է ձեւակերպել, որ մարդը պաշտպանված լինի այդպիսի ողբերգական դեպքերից,- նշել է նա: Պաշտպանն իր զեկույցում արձանագրել է նաեւ տրանսպորտի խնդիրներն ու ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելը։ Read more

Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է հայրենիք

inji 8Ադրբեջանում 2013-ի օգոստոսի 8-ին գերեվարված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկրից այսօր գիշեր վերադարձել է հայրենիք: Երեւանի Զվարթնոց օդանավակայանում նրան դրոշներով ու ծաղիկներով դիմավորելու էին եկել ընտանիքի անդամները, ընկերները, համագյուղացիները: Օդանավակայանի սպասասրահ Հակոբը մտավ վազելով ու թռչկոտելով եւ անմիջապես նետվեց հարազատների գիրկը: Ներկաների աչքերին երջանկության արցունքներն էին: Այնուհետեւ Հակոբ Ինջիղուլյանը պատասխանեց լրագրողների հարցերին եւ ընդգծեց, որ ինքը գերեվարվելու օրը մոլորվել էր ու հատել սահմանը: Նա նաեւ նշեց, որ ինքը շարունակելու է ծառայությունը, քանի որ հայրենիքի նկատմամբ պարտքն ամբողջությամբ չի հանձնել. դեռ 9 ամիս պետք է ծառայի: Հարցին, թե ինչպես են իրեն վերաբերվել Ադրբեջանում, նա պատասխանել է. -Այո՛, ինձ ծեծել են ու հայհոյել: Ասել են մեր ասածով չանես, մեր ասածով չշարժվես, էն չոբանի օրը կընկնես: Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցները ճնշումների ներքո էին, հարցազրույցից առաջ կանչում էին ու ասում էին ինչ պետք է խոսեմ: Ազատվելու հետո Ինջիղուլյանը բուժզննում է անցել հիվանդանոցում եւ պարզվել է, որ նա առողջական խնդիրներ ունի: Հիշեցնենք, որ նա գերեւարվել էր անցած տարվա օգոստոսին եւ միայն մեկ ամիս առաջ տեղափոխվել էր երրորդ երկիր՝ ԲուլղարիաRead more

Աղջկան գտել են տարիներ անց

sabrina 4Թեքսըսցի աղջիկը, որին 2002 թվականին առեւանգել էր մայրը` երեխայի հոր հետ երեխայի խնամակալության վերաբերյալ վիճաբանելուց հետո, հայտնաբերվել է Մեքսիկայում: Սաբրինա Ալենին, ով այժմ 17 տարեկան է, իրավապահները հայտնաբերել են երեքշաբթի օրը՝ Մեխիկո քաղաքից դեպի հարավարեւելք գտնվող Էստաֆետա Տլակսկալա քաղաքում: 43-ամյա Դարա Լորենսը ձերբակալվել է եւ արտաքսվել՝ երեխային առեւանգելու եւ երեխայի խնամակալությանը միջամտելու մեղադրանքներով: Սաբրինայի հայրը՝ Գրեգ Ալենը, հայտնել է, որ շատ ուրախ է, որ իր դուստրը վերջապես գտնվել է: -Մեր ամբողջ ընտանիքը երախտապարտ է քննիչներին՝ դստերս գտնելու համար,- ասել է Գրեգ Ալենը: Ընտանիքի վերամիավորման օրը դեռեւս հայտնի չէ: Գրեգ Ալենի խոսքով, դուստրը երբեք դպրոց չի գնացել, քանի որ փաստացի գտնվել է տնային կալանքի տակ: Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, թե աղջկան 5 տարեկանում առեւանգել է մայրը: Վերջինիս հաջողվել է այսքան տարի թաքնվել, քանի որ մշտապես փոխել է արտաքինը եւ անընդհատ տեղաշարժվել: Սաբրինայի ազատման գործողության ժամանակ վիրավորվել է մեքսիկացի մի ոստիկան: Դարա Մարի Լորենսը ավելի քան 12 տարի եղել է ամենահետախուզվող հանցագործների ցուցակում: Ընտանիքի միավորումից հետո Սաբրիան Ալենը վերականգնողական կուսր է անցնելու, իսկ մորը սպառնում է 20 տարուց մինչեւ ցմահ ազատազրկումRead more

Լոս Անջելեսի 101-ամյա բնակիչը սպանվել է

101 papik 8Լոս Անջելեսի 101-ամյա բնակիչը սպանվել է վրաերթի հետեւանքով: Վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից, սակայն ձերբակալվել է ականատեսների կողմից եւ հանձնվել ժամանած ոստիկաններին: Ծերունի Հոսե նորիեգան Բոյլ Հայթսում անցնում էր փողոցը հետիոտնի համար նախատեսված անցուղով, երբ Շեվրոլե Աստրո մակնիշի մեքենան մեծ արագությամբ հասել եւ վրաերթի է ենթարկել ծերունուն: Պատահական անցորդները հետապնդել են վարորդին եւ բռնել նրան: Հանցագործը Ռիկարդո Ավալոսն է: Լոս Անջելեսի ոստիկանության դետեկտիվ Ֆելիք Փադիլայի խոսքով, Ավալոսը ձերբակալվել է եւ նրան մեղադրանք է առաջադրվել: 41-ամյա հանցագործի համար 50 հազար դոլար գրավ է նշանակվել: Նորիեգային տեղափոխել են Լոս Անջելես քաունթիի USC Medical Center, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Տաեց տղամարդը կաթոլիկ եկեղեցու կամավոր էր, ապրում էր Բոյլ Հայթսի Read more

Սան Բեռնարդինո քաունթիում չարագործը պատանդ էր վերցրել

hastigw 5Սան Բեռնարդինո քաունթիի Հայլընդ քաղաքում չարագործը պատանդ էր վերցրել մի կնոջ եւ նրա երկու երեխաներին: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է ազատել երեխաներին, սակայն մարդասպանը սպանել էր կնոջը: Նա ինքն էլ սպանվել էր իրավապահների հետ հրաձգության ժամանակ: Դեպքը տեղի էր ունեցել 7000 block of Osbun Road հասցեում, երեկ կեսօրին մոտ: Ահազանգել էր պատանդների ընտանիքի հայրը,ո վ նշել էր, թե իր զարմիկը պատադն է վերցրել ընտանիքին: Ոստիկանները փորձել են բանակցություններ սկսել չարագործի հետ, սակայն ապարդյուն: Մոտ երկու ժամ անց կրակոցներ են հնչել, հատուկջոկատայինները ներխուժել են տուն, ազատել երեխաներին, բայց գտել են կնոջը հրազենային վնասվածքներով: Չարագործը սպանվել էր տեղում, իսկ կնոջ կյանքը չէին կարողացել փրկել: Չարագործի եւ զոհվածի անունը չի հաղորդվում, ոստիկանները հետաքննություն են սկսել՝ պարզելու հանգամանքները: Read more

Տղամարդուն դատապարտել են ցմահ բանտարկության

Dann 4Ֆլորիդայում ատենակալների դատարանը տղամարդուն դատապարտել է առանց ներման իրավունքի ցմահ բանտարկության՝ աղմկոտ երաժշտության համար դեռահասին սպանելու մեղադրանքով: Դատախազը հայտարարել է, թե 47-ամյա Մայքլ Դաննը կրակել է՝ դեռահասին սպանելու կանխամտածմամբ: 2012թ. նոյեմբերի 23-ին Դաննը 10 կրակոց է արձակել տնտեսական խանութի մոտ, իր մեքենայի ետեւում կայանված Դաջ Դուրանգո մեքենայի վրա, որում եղել են 17-ամյա Դեւիսն ու իր երեք ընկերները: Դաննը դատարանում հայտարարել է, թե ինքնապաշտպանվել է, երբ Դեւիսն իր վրա է պահել հրազենը: Մինչդեռ ոստիկանությունն այդպես էլ որեւէ հրազեն չի գտել, իսկ Դաննի գործողությունները գնահատել է որպես կանխամտածված սպանություն: Սպանվածի երեք ընկերները հայտարարել են, թե իրենց մոտ զենք չի եղել, իսկ ամբաստանյալը հայհոյել է իրենց բարձր երաժշտության համար: Սպանությունից հետո Դաննը ոստիկանություն չի դիմել, այլ գնացել է հյուրանոց, պիցցա պատվիրել շանը տարել զբոսնելու եւ հանգիստ քնել: Այժմ 47-ամյա Դաննը պետք է բանտում անցկացնի առնվազն 60 տարի: Դատախազը մահապատիժ չի պահանջել, քանի որ դատարանը որոշել էր դատապարտել ցմահ բանտարկության՝ արանց ներման իրավունքիRead more

Ուզում էր տոնածառ պայթեցնել, բայց ազատազրկվեց

mohame 6Օրեգըն նահանգում 30 տարվա ազատազրկման է դատապարտվել երիտասարդ սոմալեցի ներգաղթյալ Մոհամեդ Օսման Մոհամուդը: 2010-ին նա փորձել է հզոր ռումբ պայթեցնել Փորթլընդի կենտրոնում՝ սուրբծննդյան տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ: Անցյալ տարվա հունվարին 23-ամյա Մոհամուդի երեքշաբաթյա դատավարության ժամանակ դատախազներն ատենակալներին հայտարարել են, որ նա ահաբեկչության է դիմել առանց փոքր-ինչ տատանվելու՝ հույս ունենալով, որ պայթյունից կսպանվեն կամ կվնասվեն հազարավոր մարդիկ: Նրա հույսերը, սակայն, չեն արդարացել, քանի որ ռումբը կեղծ էր եւ երիտասարդին էր տրվել Հետախուզությունների դաշնային բյուրոյի գործակալների կողմից, ովքեր ներկայացել էին որպես Ալ-Քաիդայի անդամներ, ապա ձերբակալել չկայացած ահաբեկչին: Read more

Բուշը դեմ չէ, որ եղբայրը նախագահ դառնա

jeb 5Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերն ուզում է իր եղբորը՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշին տեսնել Սպիտակ տան տիրոջ կարգավիճակում: Այս մասին 43-րդ նախագահը հայտարարել է Fox News-ի եթերում: -Կարծում եմ՝ Ջեբը ցանկանում է նախագահ դառնալ: Նա հիանալի ղեկավար կլիներ: Ես կարող եմ դա վստահորեն ասել, քանի որ գիտեմ, թե ինչ պատասխանատվություն է կապված նախագահական լիազորությունների կատարման հետ, – նշել է Ջորջ Բուշ կրտսերը: 61-ամյա Ջեբ Բուշը մտադիր է մասնակցել 2016թ.-ի նոյեմբերին կայանալիք նախագահկան ընտրություններին: Նրա հիմնական մրցակիցը դեմոկրատ Հիլարի Քլինթընն է լինելու: Մասնագետնետը նշում են, որ Բուշերի քաղաքական դինաստիայի այս ներկայացուցիչը հաղթելու լավ շանսեր ունի: Read more

Թրամփը ABC հեռուստաալիքին մեղադրել է ռասիզմի մեջ

rac 5Ամերիկացի ձեռնարկատեր Դանըլդ Թրամփը քննադատել է ABC հեռուստաալիքին՝ Սեւացողները սերիալի ստեղծողներին մեղադրելով ռասիզմի մեջ: -Ինչպե՞ս է ABC հեռուստաալիքն ընդհանրապես թույլ տվել թողարկել շոու՝ Սեւացողները անվանումով: Դա արդյոք ռասիզմի բարձրագույն ձեւ չէ՞,- գրել է Թրամփը: ABC-ով սեպտեմբերի 24-ին մեկնարկած սերիալի սյուժեի կենտրոնում աֆրոամերիկացիների ընտանիքն է, որը բնակվում է գերազանցապես սպիտակ շրջապատում: Ընտանիքի գլուխը հարկ է համարում երեխաներին հիշեցնելու, թե ովքեր են եղել իրենց սեւամորթ նախնիները:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel