Logo

Articles

Աղջկան գտել են տարիներ անց

sabrina 4Թեքսըսցի աղջիկը, որին 2002 թվականին առեւանգել էր մայրը` երեխայի հոր հետ երեխայի խնամակալության վերաբերյալ վիճաբանելուց հետո, հայտնաբերվել է Մեքսիկայում: Սաբրինա Ալենին, ով այժմ 17 տարեկան է, իրավապահները հայտնաբերել են երեքշաբթի օրը՝ Մեխիկո քաղաքից դեպի հարավարեւելք գտնվող Էստաֆետա Տլակսկալա քաղաքում: 43-ամյա Դարա Լորենսը ձերբակալվել է եւ արտաքսվել՝ երեխային առեւանգելու եւ երեխայի խնամակալությանը միջամտելու մեղադրանքներով: Սաբրինայի հայրը՝ Գրեգ Ալենը, հայտնել է, որ շատ ուրախ է, որ իր դուստրը վերջապես գտնվել է: -Մեր ամբողջ ընտանիքը երախտապարտ է քննիչներին՝ դստերս գտնելու համար,- ասել է Գրեգ Ալենը: Ընտանիքի վերամիավորման օրը դեռեւս հայտնի չէ: Գրեգ Ալենի խոսքով, դուստրը երբեք դպրոց չի գնացել, քանի որ փաստացի գտնվել է տնային կալանքի տակ: Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, թե աղջկան 5 տարեկանում առեւանգել է մայրը: Վերջինիս հաջողվել է այսքան տարի թաքնվել, քանի որ մշտապես փոխել է արտաքինը եւ անընդհատ տեղաշարժվել: Սաբրինայի ազատման գործողության ժամանակ վիրավորվել է մեքսիկացի մի ոստիկան: Դարա Մարի Լորենսը ավելի քան 12 տարի եղել է ամենահետախուզվող հանցագործների ցուցակում: Ընտանիքի միավորումից հետո Սաբրիան Ալենը վերականգնողական կուսր է անցնելու, իսկ մորը սպառնում է 20 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.