Logo

Articles

Սան Բեռնարդինո քաունթիում չարագործը պատանդ էր վերցրել

hastigw 5Սան Բեռնարդինո քաունթիի Հայլընդ քաղաքում չարագործը պատանդ էր վերցրել մի կնոջ եւ նրա երկու երեխաներին: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է ազատել երեխաներին, սակայն մարդասպանը սպանել էր կնոջը: Նա ինքն էլ սպանվել էր իրավապահների հետ հրաձգության ժամանակ: Դեպքը տեղի էր ունեցել 7000 block of Osbun Road հասցեում, երեկ կեսօրին մոտ: Ահազանգել էր պատանդների ընտանիքի հայրը,ո վ նշել էր, թե իր զարմիկը պատադն է վերցրել ընտանիքին: Ոստիկանները փորձել են բանակցություններ սկսել չարագործի հետ, սակայն ապարդյուն: Մոտ երկու ժամ անց կրակոցներ են հնչել, հատուկջոկատայինները ներխուժել են տուն, ազատել երեխաներին, բայց գտել են կնոջը հրազենային վնասվածքներով: Չարագործը սպանվել էր տեղում, իսկ կնոջ կյանքը չէին կարողացել փրկել: Չարագործի եւ զոհվածի անունը չի հաղորդվում, ոստիկանները հետաքննություն են սկսել՝ պարզելու հանգամանքները:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.