Logo

Articles

Ուզում էր տոնածառ պայթեցնել, բայց ազատազրկվեց

mohame 6Օրեգըն նահանգում 30 տարվա ազատազրկման է դատապարտվել երիտասարդ սոմալեցի ներգաղթյալ Մոհամեդ Օսման Մոհամուդը: 2010-ին նա փորձել է հզոր ռումբ պայթեցնել Փորթլընդի կենտրոնում՝ սուրբծննդյան տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ: Անցյալ տարվա հունվարին 23-ամյա Մոհամուդի երեքշաբաթյա դատավարության ժամանակ դատախազներն ատենակալներին հայտարարել են, որ նա ահաբեկչության է դիմել առանց փոքր-ինչ տատանվելու՝ հույս ունենալով, որ պայթյունից կսպանվեն կամ կվնասվեն հազարավոր մարդիկ: Նրա հույսերը, սակայն, չեն արդարացել, քանի որ ռումբը կեղծ էր եւ երիտասարդին էր տրվել Հետախուզությունների դաշնային բյուրոյի գործակալների կողմից, ովքեր ներկայացել էին որպես Ալ-Քաիդայի անդամներ, ապա ձերբակալել չկայացած ահաբեկչին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.