Logo

Articles

Լոս Անջելեսի 101-ամյա բնակիչը սպանվել է

101 papik 8Լոս Անջելեսի 101-ամյա բնակիչը սպանվել է վրաերթի հետեւանքով: Վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից, սակայն ձերբակալվել է ականատեսների կողմից եւ հանձնվել ժամանած ոստիկաններին: Ծերունի Հոսե նորիեգան Բոյլ Հայթսում անցնում էր փողոցը հետիոտնի համար նախատեսված անցուղով, երբ Շեվրոլե Աստրո մակնիշի մեքենան մեծ արագությամբ հասել եւ վրաերթի է ենթարկել ծերունուն: Պատահական անցորդները հետապնդել են վարորդին եւ բռնել նրան: Հանցագործը Ռիկարդո Ավալոսն է: Լոս Անջելեսի ոստիկանության դետեկտիվ Ֆելիք Փադիլայի խոսքով, Ավալոսը ձերբակալվել է եւ նրան մեղադրանք է առաջադրվել: 41-ամյա հանցագործի համար 50 հազար դոլար գրավ է նշանակվել: Նորիեգային տեղափոխել են Լոս Անջելես քաունթիի USC Medical Center, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Տաեց տղամարդը կաթոլիկ եկեղեցու կամավոր էր, ապրում էր Բոյլ Հայթսի հարեւանությամբ

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.