Logo

Articles

Բուշը դեմ չէ, որ եղբայրը նախագահ դառնա

jeb 5Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերն ուզում է իր եղբորը՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշին տեսնել Սպիտակ տան տիրոջ կարգավիճակում: Այս մասին 43-րդ նախագահը հայտարարել է Fox News-ի եթերում: -Կարծում եմ՝ Ջեբը ցանկանում է նախագահ դառնալ: Նա հիանալի ղեկավար կլիներ: Ես կարող եմ դա վստահորեն ասել, քանի որ գիտեմ, թե ինչ պատասխանատվություն է կապված նախագահական լիազորությունների կատարման հետ, – նշել է Ջորջ Բուշ կրտսերը: 61-ամյա Ջեբ Բուշը մտադիր է մասնակցել 2016թ.-ի նոյեմբերին կայանալիք նախագահկան ընտրություններին: Նրա հիմնական մրցակիցը դեմոկրատ Հիլարի Քլինթընն է լինելու: Մասնագետնետը նշում են, որ Բուշերի քաղաքական դինաստիայի այս ներկայացուցիչը հաղթելու լավ շանսեր ունի:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.