Logo

Articles

Տղամարդուն դատապարտել են ցմահ բանտարկության

Dann 4Ֆլորիդայում ատենակալների դատարանը տղամարդուն դատապարտել է առանց ներման իրավունքի ցմահ բանտարկության՝ աղմկոտ երաժշտության համար դեռահասին սպանելու մեղադրանքով: Դատախազը հայտարարել է, թե 47-ամյա Մայքլ Դաննը կրակել է՝ դեռահասին սպանելու կանխամտածմամբ: 2012թ. նոյեմբերի 23-ին Դաննը 10 կրակոց է արձակել տնտեսական խանութի մոտ, իր մեքենայի ետեւում կայանված Դաջ Դուրանգո մեքենայի վրա, որում եղել են 17-ամյա Դեւիսն ու իր երեք ընկերները: Դաննը դատարանում հայտարարել է, թե ինքնապաշտպանվել է, երբ Դեւիսն իր վրա է պահել հրազենը: Մինչդեռ ոստիկանությունն այդպես էլ որեւէ հրազեն չի գտել, իսկ Դաննի գործողությունները գնահատել է որպես կանխամտածված սպանություն: Սպանվածի երեք ընկերները հայտարարել են, թե իրենց մոտ զենք չի եղել, իսկ ամբաստանյալը հայհոյել է իրենց բարձր երաժշտության համար: Սպանությունից հետո Դաննը ոստիկանություն չի դիմել, այլ գնացել է հյուրանոց, պիցցա պատվիրել շանը տարել զբոսնելու եւ հանգիստ քնել: Այժմ 47-ամյա Դաննը պետք է բանտում անցկացնի առնվազն 60 տարի: Դատախազը մահապատիժ չի պահանջել, քանի որ դատարանը որոշել էր դատապարտել ցմահ բանտարկության՝ արանց ներման իրավունքի

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.