Logo

Articles

Օմբուդսմենը ներկայացրել է խնդիրները

omb 4Այսօր Ազգային Ժողովում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրել է 2013թ. իր տարեկան զեկույցը։ Նրա խոսքով, առաջին խնդիրը ոստիկանական բաժիններում խոշտանգումներին է վերաբերում. Բռնությունները էապես նվազել են 2013-2014-ի առաջին կիսամյակի տվյալներով: Բայց դատախազությունը քայլեր չի ձեռնարկել, որ անի իր գործը: 365 բողոք է եղել քաղաքացիներից, որտեղ նշվում է, որ ոստիկանական բաժիններում ծեծում են իրենց, բռնություն են գործադրում։ Եվ այս դեպքերից միայն 12-ում է, որ գործ է հարուցվել կամ գործը գնացել է առաջ։ Ըստ Անդրեասյանի, պետք է տեսախցիկներ տեղադրել ոստիկանական բաժինների հենց խցերում։ Օմբուդսմենը իր զեկույցում անդրադարձել է նաեւ առողջապահության համակարգին` որակելով այն թույլ. -Բժշկական սխալը մինչ օրս չի ձեւակերպվում: Արդեն երրորդ տարին է` մեր զեկույցում գրում ենք, որ բժշկական սխալը պետք է ձեւակերպել, որ մարդը պաշտպանված լինի այդպիսի ողբերգական դեպքերից,- նշել է նա: Պաշտպանն իր զեկույցում արձանագրել է նաեւ տրանսպորտի խնդիրներն ու ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելը։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.