A+ A A-

01 August 2013

Նոր կողոպուտ Կաննում

cann 5Ֆրանսիայի Կանն քաղաքը վերջին շաբաթներին դարձել է հանդուգն կողոպուտների թատերաբեմ: Այս անգամ Կաննում կողոպտել են Kronometry թանկարժեք ժամացույցների սրահը, որը տեղակայված է Փառատոնների եւ կոնգրեսների պալատի հարեւանությամբ, որտեղ էլ անցկացվում է Կաննի փառատոնը։ Հանցագործությունն իրականացվել է հուլիսի 31-ին, տեղի ժամանակով առավոտյան 11-ի սահմաններում: Խանութ են ներխուժել երկու զինված հանցագործներ։ Նրանք տարել են խանութի ցուցափեղկերի ժամացույցներն ու հեռացել մոտոցիկլետով։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել րոպեներ անց, սակայն չի հաջողվել հանցագործներին տաք հետքերով բռնել: Ըստ իրավապահների` գողացված ժամացույցների արժեքը հասնում է մի քանի միլիոն դոլարի: 2013-ի փետրվարին եւս ժամացույցների սրահը կողոպտվել էր։ Հանցագործները խանութ էին ներխուժել հետնամուտքից ընդմիջման ժամանակ։ Արդյունքում՝ հանցագործները սրահից տարել էին մոտ 150 ժամացույցներ, որոնց ընդհանուր արժեքը մոտ 1,3 մլն դոլար է։ Օրեր առաջ էլ Կաննի Կարըլթըն հյուրանոցից գողացել էին Leviev ընկերության զարդերը: Գողոնի արժեքը կազմում է 163 մլն դոլար: Զարդերը ներկայացվել էին ցուցադրության ժամանակ: Դրանք գողացել էր դիմակավորված անձը, ով զինված ներխուժել էր հյուրանոց:   Read more

01 August 2013

Միջադեպ հայ-թուրքական սահմանին


sahman 5Երեկ` հուլիսի 31-ին միջադեպ է եղել հայ-թուրքական սահմանին: Հայ-թուրքական սահմանը պահող ռուսական զորքերը կրակ են բացել Թուրքիայի քաղաքացի հովիվի ուղղությամբ։ Ռուսական սահմանապահ զորքերից հաստատել են, որ իրոք եղել է նման միջադեպ, սակայն այլ մեկնաբանություններ չեն տվել: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ, Կարսի նահանգի Աքյաքա շրջանի մի բնակիչ փորձել է սահմանային գիծն անցնել՝ հետ բերելու Հայաստանի պետական տարածք անցած իր անասուններին, ինչի արդյունքում սահմանապահները կրակ են բացել։ Հովիվը վիրավորվել է եւ տեղափոխվել Կարս՝ բժշկական օգնություն ստանալու համար։ Ավելի ուշ հաղորդվել է, որ 35-ամյա Մուսթաֆա Ուլքերը մահացել է հիվանդանոցում: Աքյաքան վերջին գյուղն է, որին հաջորդում է 20 տարի չգործող երկաթուղու Դողուքափը կայարանը։ Read more

01 August 2013

Անհավանական փախուստ Արկանզայի բանտից

pakh 4 ԱՄՆ բանտերից մեկում տեսախցիկները փախուստի անհավանական փորձ են արձանագրել: Բանտի աշխատակիցները չեն կարողացել բռնել պատուհանից փախած բանտարկյալին: 33-ամյա Դերիկ էստելը, ով բանտարկված էր ավազակային հարձակման ու ավտոմեքենաների գողության համար, անհավանական փախուստ է կատարել Արկանզա նահանգի Հաթ-Սփրինգս քաղաքի բանտից: Այն պահին, երբ ոստիկաններն անուշադիր են եղել, հանցագործը բառացիորեն դուրս է նետվել պատուհանից ու փախել: Փախուստի անսովոր պլանը բանտարկյալը մշակել էր իր 2 համախոհների հետ, որոնցից մեկը ազատության մեջ է, մյուսն՝ իր պես ազատազրկված: Համաձայն պլանի՝ վերջինս բանտապահների ուշադրությունը շեղել է խոսակցություններով, իսկ Դերիկը դուրս է եկել պատուհանից, վազել-նստել դրսում իրեն սպասող ավտոմեքենան ու հեռացել անհայտ ուղղությամբ: Պլանը հիանալի է գործել: Ոչինչ չկասկածող պահակները Դերիկին թույլատրել են հեռախոսով խոսել: Մինչ հանցակիցը կատակներով շեղել է պահակների ուշադրությունը, Դերիկ Էստելը ոտքի է կանգնել, վազել բաց, փոքրիկ պատուհանի ուղղությամբ եւ դուրս նետվել: Նրա արարքը հանկարծակիի է բերել պահակներին, նրանցից մեկը եւս անցել է պատուհանով, սակայն չի կարողացել բռնել հանցագործին: Ավելի ուշ իրավապահները բռնել են Դերիկ Էստելի` ազատության մեջ գտնվող հանցակցին, հայտնաբերել են նաեւ մեքենան: Դերիկի նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում: Ոստիկանները զգուշացրել են, որ նա կարող է զինված լինել: Read more

01 August 2013

Մեղուների պարսը խայթել է փոքրիկին

poqrik 44 տարեկան երեխան տեղափոխվել է հիվանդանոց, երբ նրա վրա հարձակված մեղուների պարսը մոտ 40 անգամ խայթել է փոքրիկին: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան, Վուդլընդ Հիլզում, երբ Մաքս Բորդոնարոն խաղում էր Warner Center Park-ում իր տատիկի հետ: Մաքսը նետել է գնդակը, եւ դրանից հետո մեղուները հարձակվել են: Երեխայի մոր` Քիմբըրլի Բորդոնարոյի խոսքով, երեխայի ամբողջ մարմինը պատված է խայթոցներով: -Ես նրա մարմնից 25 խայթիչ եմ հանել եւ խայթոցի 40 հետք արձանագրել: Երեխային արագորեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն անհրաժեշտ բոօգնություն են ցուցաբերել եւ փրկել երեխայի կյանքըRead more

01 August 2013

Մոնթեբելլոյում մարդկային մնացորդներ են հայտնաբերել

monte 4Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, երբ Մոնթեբելլոյում` հեծանվահարապարակի մերձակայքում մարդկային մնացորդներ են հայտնաբերել: Ոստիկանության փոխանցմամբ, պատահաբար անցնող հեծանվորդը Լինքըլն-ավենյուի մերձակայքում նկատել է կասկածելի փաթեթ եւ ահազանգել է իրավապահներին: Փաթեթը գտել են թփերի մեջ: Ոստիկանությունից հայտնել են, որ մնացորդները այդտեղ գտնվել են մի քանի օր: Ներկայումս պարզվում են սպանվածի սեռը, ինքնությունը եւ մահվան հանգամանքները: Մոնտեբելլոյի ոստիկանությանը հետաքննության ընթացքում օգնում է Լոս Անջելես քաունթիի շերիֆի գրասենյակը:Տվյալ տարածքը հայտնի է որպես անտունների բնակատեղի, եւ դետեկտիվները հուսով են, որ իրենց կհաջողվի արագորեն բացահայտել դեպքը:   Read more

01 August 2013

Օհայոյում դատապարտեցին Արիել Կաստրոյին

castro 4Քլիվլընդյան մոլագար անունն ստացած Արիել Կաստրոն այսօր՝ դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ գումարած 1000 տարվա ազատազրկման: Դատավորի խոսքով, նա այլեւս երբեք դուրս չի գա բանտից: Դատարանում խոսել է նաեւ չարագործը, ով ասել է, թե ինքը հրեշ չէ, այլ հիվանդ եւ պոռնոգրաֆիայի վրա ցնդած անձնավորություն է: Նրա երեք զոհերից դատարան եկել էր միայն Միշել Նայթը, ում Կաստրոն ամենաերկարը՝ 11 տարի էր պահել գերության մեջ: Կինը խոսել է դատարանում եւ ասել, որ այս տարիները իր համար դժոխք էին: Նա հույս է հայտնել, որ ապագան դժոխք կլինի Կաստրոյի համար: Կաստրոյի երեք զոհերը սեքսուալ գերության բոլոր 10 տարիների ընթացքում իրենց օրագրերն են լրացրել: Օհայո նահանգի փաստաբան Թիմ Մըկգինտիի հաղորդմամբ` դպրոցական ավտոբուսի նախկին վարորդի զոհերը իրենց օրագրերում մանրամասն նկարագրել են այն բոլոր տանջանքներն ու ստորացումները, որոնց միջով անցել են գերության երկար ու ձիգ տարիների ընթացքում: -Նրանք իրենց օրագրերում գրել են, թե ինչպես են իրենց փակի տակ շղթայակապ պահում առանձին սենյակներում, ծեծում եւ բռնաբարում ամեն օր, թաքցնում արտաքին աշխարհից: Նրանք ամեն օր օրագիր են լրացրել, որ չհասնեն խելագարության,- պատմել է Մըկգինտին: Հիշեցնենք, որ Արիել Կաստրոն առեւանգել եւ 10 տարի սեքսուալ գերության մեջ էր պահել 3 աղջիկների` Ջինա Դեհեսուսին, Ըմենդա Բերրիին եւ Միշել Նայթին: Դեպքը բացահայտվել էր հարեւանի շնորհիվ: Կաստրոն ձերբակալվել եւ մեղադրվել է բռնաբարության, պարբերաբար դաժան ծեծի ենթարկելու եւ սպանության մեջ: Նրա զոհերի օրացույցներից պարզ է դառնում, որ գերուհիների մոտ ծեծի հետեւանքով 5 անգամ արհեստական վիժում է տեղի ունեցել: Չնայած դաժան պայմաններին` գերուհիներից մեկը այս պայմաններում երեխա էր ունեցել: Կաստրոն օրեր առաջ իրեն մեղավոր էր ճանաչել 937 կետերով, սակայն գործարքի շնորհիվ խուսափել էր մահապատժից:   Read more

01 August 2013

Բյուջեի կրճատումը կնվազեցնի զորքերի մարտունակությունը

pent 5Պենտագոնի բյուջեի հետագա կրճատումները կհանգեցնեն ամերիկյան զորքերի մարտունակության էական նվազման եւ կարգելակեն նոր սպառազինությունների ստեղծման կարեւոր ծրագրերը: Այս մասին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Չաք Հեյգըլը, որը նշել է, թե ԱՄՆ-ի զինված ուժերի արդիականացման գործընթացում կարող է սկսվել տասնամյակներ տեւող արձակուրդ: Այս առնչությամբ նա Կոնգրեսին խնդրել է վերանայել հաջորդ տասը տարվա ընթացքում Պենտագոնի ծախսերը 500 միլիարդ դոլարով կրճատելու որոշումը: Հակառակ դեպքում, նախազգուշացրել է նախարարը, հարկ կլինի, մասնավորապես, անգործության մատնել երեք ավիակիր եւ կանոնավոր զինված ուժերի թիվը կրճատել 70 հազարով, իսկ պահեստազորինը՝ 65 հազարով:

Ապրիլին Օբամայի վարչակազմը Կոնգրես է ուղարկել հաջորդ տարվա համար պաշտպանական բյուջեի նախագիծն ավելի քան 615 միլիարդ դոլարի չափով: Փաստաթուղթը կազմված է այնպես, որ առաջիկա հինգ տարում Պետագոնի ծախսերի կրճատումը լինի 34 միլիարդ դոլարով, իսկ տասնամյակի ընթացքում՝ 150 միլիարդ դոլարով: Սակայն դա տեղի կունենա սոսկ այն դեպքում, եթե վարչակազմն ու Կոնգրեսը կարողանան բյուջետային հարցերի շուրջը բանակցություններում դուրս գալ փակուղուց եւ թույլ չտան սեկուեստրի շարունակումը, որը երկրում գործում է մարտի 1-ից: Read more

01 August 2013

Ընթացիկ 100-ամյակի վերջին ջրի տակ անցած կլինեն 1,7 հազար քաղաքներ

taq 4Ջերմոցային գազերի արտանետումները կարող են հանգեցնել նրան, որ ընթացիկ 100-ամյակի վերջին ջրի տակ անցած կլինեն 1,7 հազար ամերիկյան քաղաքներ, այդ թվում՝ Նյու Յորքը, Բասթընն ու Մայամին: Գոյություն ունի վտանգ, որ 21-րդ դարի վերջին ծովերում ու օվկիանոսներում ջրի մակարդակը կբարձրանա: Շուրջ 80 քաղաքներ այս խնդրին կարող են բախվել արդեն մոտ ապագայում: Զեկույցի հեղինակ, Climate Central անկախ կազմակերպության հետազոտող Բենջըմին Ստրաուսի խոսքով՝ անհնար է կանխել անխուսափելին: Անգամ եթե վաղը դադարեցվի ջերմոցային գազերի արտանետումը, այնպիսի խիտ բնակեցված շրջանների, ինչպիսին են Նյու Ջըրիզն, Ֆորտ Լադերդեյլը, Մայամի Գարդընսը, ջրհեղեղի վտանգն, այնուամենայնիվ, կսպառնա: Հետազոտության արդյունքները չեն հանգստացնում՝ ԱՄՆ 1700 քաղաքների բնակիչների մեկ չորրորդը 2100թ. կապրի ջրի բարձր մակարդակի պայմաններում: Իսկ 835 հազար մարդ կհայտնվի բարձր ռիսկի գոտում արդեն 10 տարի անց: Ռիսկի ամենաբարձր մակարդակ ունեցող նահանգ է անվանվել Ֆլորիդան: Ինչպես պնդում է հետազոտության հեղինակը, Մայամիի զգալի հատվածը ջրի տակ կանցնի 2041 թ.: Փալմ-բիչն՝ իր թանկարժեք առանձնատներով, ջրասույզ կլինի արդեն 2060թ.: Read more

01 August 2013

Նոր պատժամիջոցներ Իրանի դեմ

iran 5ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցներն էլ ավելի խստացնող օրինագծին: Associated Press-ի փոխանցմամբ, փաստաթուղթը ենթադրում է Իրանից նավթի արտահանման կրճատում՝ օրական եւս մեկ միլիոն բարելով: Այդ առաջարկը սատարել է 400 քվեարկող: Դեմ են արտահայտվել 20-ը: Նոր պատժամիջոցները հավանություն են ստացել Իրանում նոր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալությունից մի քանի օր առաջ: Իրանի նավթային արդյունաբերության դեմ պատժամիջոցներ կիրառելով` ԱՄՆ-ի իշխանությունները ձգտում են կրճատել այդ երկրի միջուկային ծրագրի ֆինանսավորումը: Իրանը պնդում է, որ ծրագիրը զարգացնում է բացառապես խաղաղ նպատակներով: Read more

01 August 2013

Սնոուդենը Ռուսաստանում ժամանակավոր ապաստան է ստացել

snow 4Ամերիկյան հետախուզական ծառայությունների նախկին պայմանագրային աշխատակից Էդվըրդ Սնոուդենը այսօր ստացել է Ռուսաստանում ժամանակավոր ապաստանի պաշտոնական թույլտվություն եւ լքել է Շերեմետեւո օդակայանի տարածքը։ Փաստաբան Անատոլի Կուչերենան փոխանցել է, որ ԿՀՎ-ի նախկին գործակալը օդանավակայանից դուրս է եկել միայնակ՝ տաքսիով: Սնոուդենը հինգ շաբաթ շարունակ գտնվել է օդակայանի տրանզիտային բաժնում։ Նրա հրապարակած նյութերը փաստում են, որ ԱՄՆ-ի հետախուզական մարմինները գաղտնալսել եւ գաղտնընթերցել են ՄԱԿ-ի, միջազգային կազմակերպությունների եւ նույնիսկ դաշնակից երկրների բարձրաստիճան ղեկավարների հեռախոսազրույցներն ու էլեկտրոնային նամակագրությունը։ ԱՄՆ-ը Սնոուդենին մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Ամերիկացիները ռուսներին կոչ են արել արտահանձնել Սնոուդենին, սակայն Մոսկվան մերժել է այդ պահանջը։ԱՄՆ-ը խորապես հիասթափված է Ռուսաստանի՝ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ապաստան տրամադրելու որոշումից, և հավանական է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման չի գնա, հաղորդում է Reuters-ը։ Հարցականի տակ է նաև Ռուսաստան-ԱՄՆ երկկողմ գագաթնաժողովի անցկացումը: Բացի այդ՝ Սպիտակ տանը խոստացել են շարունակել բանակցությունները Սնոուդենին ԱՄՆ արտահանձնելու ուղղությամբ, չնայած այն բանին, որ տեղի ունեցածը խաթարում է երկու երկրների իրավապահ մարմինների բազմամյա համագործակցությունը։ Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel