Logo

Articles

Միջադեպ հայ-թուրքական սահմանին


sahman 5Երեկ` հուլիսի 31-ին միջադեպ է եղել հայ-թուրքական սահմանին: Հայ-թուրքական սահմանը պահող ռուսական զորքերը կրակ են բացել Թուրքիայի քաղաքացի հովիվի ուղղությամբ։ Ռուսական սահմանապահ զորքերից հաստատել են, որ իրոք եղել է նման միջադեպ, սակայն այլ մեկնաբանություններ չեն տվել: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ, Կարսի նահանգի Աքյաքա շրջանի մի բնակիչ փորձել է սահմանային գիծն անցնել՝ հետ բերելու Հայաստանի պետական տարածք անցած իր անասուններին, ինչի արդյունքում սահմանապահները կրակ են բացել։ Հովիվը վիրավորվել է եւ տեղափոխվել Կարս՝ բժշկական օգնություն ստանալու համար։ Ավելի ուշ հաղորդվել է, որ 35-ամյա Մուսթաֆա Ուլքերը մահացել է հիվանդանոցում: Աքյաքան վերջին գյուղն է, որին հաջորդում է 20 տարի չգործող երկաթուղու Դողուքափը կայարանը։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.