Logo

Articles

Ընթացիկ 100-ամյակի վերջին ջրի տակ անցած կլինեն 1,7 հազար քաղաքներ

taq 4Ջերմոցային գազերի արտանետումները կարող են հանգեցնել նրան, որ ընթացիկ 100-ամյակի վերջին ջրի տակ անցած կլինեն 1,7 հազար ամերիկյան քաղաքներ, այդ թվում՝ Նյու Յորքը, Բասթընն ու Մայամին: Գոյություն ունի վտանգ, որ 21-րդ դարի վերջին ծովերում ու օվկիանոսներում ջրի մակարդակը կբարձրանա: Շուրջ 80 քաղաքներ այս խնդրին կարող են բախվել արդեն մոտ ապագայում: Զեկույցի հեղինակ, Climate Central անկախ կազմակերպության հետազոտող Բենջըմին Ստրաուսի խոսքով՝ անհնար է կանխել անխուսափելին: Անգամ եթե վաղը դադարեցվի ջերմոցային գազերի արտանետումը, այնպիսի խիտ բնակեցված շրջանների, ինչպիսին են Նյու Ջըրիզն, Ֆորտ Լադերդեյլը, Մայամի Գարդընսը, ջրհեղեղի վտանգն, այնուամենայնիվ, կսպառնա: Հետազոտության արդյունքները չեն հանգստացնում՝ ԱՄՆ 1700 քաղաքների բնակիչների մեկ չորրորդը 2100թ. կապրի ջրի բարձր մակարդակի պայմաններում: Իսկ 835 հազար մարդ կհայտնվի բարձր ռիսկի գոտում արդեն 10 տարի անց: Ռիսկի ամենաբարձր մակարդակ ունեցող նահանգ է անվանվել Ֆլորիդան: Ինչպես պնդում է հետազոտության հեղինակը, Մայամիի զգալի հատվածը ջրի տակ կանցնի 2041 թ.: Փալմ-բիչն՝ իր թանկարժեք առանձնատներով, ջրասույզ կլինի արդեն 2060թ.:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.