Logo

Articles

Մոնթեբելլոյում մարդկային մնացորդներ են հայտնաբերել

monte 4Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, երբ Մոնթեբելլոյում` հեծանվահարապարակի մերձակայքում մարդկային մնացորդներ են հայտնաբերել: Ոստիկանության փոխանցմամբ, պատահաբար անցնող հեծանվորդը Լինքըլն-ավենյուի մերձակայքում նկատել է կասկածելի փաթեթ եւ ահազանգել է իրավապահներին: Փաթեթը գտել են թփերի մեջ: Ոստիկանությունից հայտնել են, որ մնացորդները այդտեղ գտնվել են մի քանի օր: Ներկայումս պարզվում են սպանվածի սեռը, ինքնությունը եւ մահվան հանգամանքները: Մոնտեբելլոյի ոստիկանությանը հետաքննության ընթացքում օգնում է Լոս Անջելես քաունթիի շերիֆի գրասենյակը:Տվյալ տարածքը հայտնի է որպես անտունների բնակատեղի, եւ դետեկտիվները հուսով են, որ իրենց կհաջողվի արագորեն բացահայտել դեպքը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.