Logo

Articles

Նոր պատժամիջոցներ Իրանի դեմ

iran 5ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցներն էլ ավելի խստացնող օրինագծին: Associated Press-ի փոխանցմամբ, փաստաթուղթը ենթադրում է Իրանից նավթի արտահանման կրճատում՝ օրական եւս մեկ միլիոն բարելով: Այդ առաջարկը սատարել է 400 քվեարկող: Դեմ են արտահայտվել 20-ը: Նոր պատժամիջոցները հավանություն են ստացել Իրանում նոր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալությունից մի քանի օր առաջ: Իրանի նավթային արդյունաբերության դեմ պատժամիջոցներ կիրառելով` ԱՄՆ-ի իշխանությունները ձգտում են կրճատել այդ երկրի միջուկային ծրագրի ֆինանսավորումը: Իրանը պնդում է, որ ծրագիրը զարգացնում է բացառապես խաղաղ նպատակներով:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.