Logo

Articles

Սնոուդենը Ռուսաստանում ժամանակավոր ապաստան է ստացել

snow 4Ամերիկյան հետախուզական ծառայությունների նախկին պայմանագրային աշխատակից Էդվըրդ Սնոուդենը այսօր ստացել է Ռուսաստանում ժամանակավոր ապաստանի պաշտոնական թույլտվություն եւ լքել է Շերեմետեւո օդակայանի տարածքը։ Փաստաբան Անատոլի Կուչերենան փոխանցել է, որ ԿՀՎ-ի նախկին գործակալը օդանավակայանից դուրս է եկել միայնակ՝ տաքսիով: Սնոուդենը հինգ շաբաթ շարունակ գտնվել է օդակայանի տրանզիտային բաժնում։ Նրա հրապարակած նյութերը փաստում են, որ ԱՄՆ-ի հետախուզական մարմինները գաղտնալսել եւ գաղտնընթերցել են ՄԱԿ-ի, միջազգային կազմակերպությունների եւ նույնիսկ դաշնակից երկրների բարձրաստիճան ղեկավարների հեռախոսազրույցներն ու էլեկտրոնային նամակագրությունը։ ԱՄՆ-ը Սնոուդենին մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Ամերիկացիները ռուսներին կոչ են արել արտահանձնել Սնոուդենին, սակայն Մոսկվան մերժել է այդ պահանջը։ԱՄՆ-ը խորապես հիասթափված է Ռուսաստանի՝ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ապաստան տրամադրելու որոշումից, և հավանական է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման չի գնա, հաղորդում է Reuters-ը։ Հարցականի տակ է նաև Ռուսաստան-ԱՄՆ երկկողմ գագաթնաժողովի անցկացումը: Բացի այդ՝ Սպիտակ տանը խոստացել են շարունակել բանակցությունները Սնոուդենին ԱՄՆ արտահանձնելու ուղղությամբ, չնայած այն բանին, որ տեղի ունեցածը խաթարում է երկու երկրների իրավապահ մարմինների բազմամյա համագործակցությունը։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.