Logo

Articles

Բյուջեի կրճատումը կնվազեցնի զորքերի մարտունակությունը

pent 5Պենտագոնի բյուջեի հետագա կրճատումները կհանգեցնեն ամերիկյան զորքերի մարտունակության էական նվազման եւ կարգելակեն նոր սպառազինությունների ստեղծման կարեւոր ծրագրերը: Այս մասին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Չաք Հեյգըլը, որը նշել է, թե ԱՄՆ-ի զինված ուժերի արդիականացման գործընթացում կարող է սկսվել տասնամյակներ տեւող արձակուրդ: Այս առնչությամբ նա Կոնգրեսին խնդրել է վերանայել հաջորդ տասը տարվա ընթացքում Պենտագոնի ծախսերը 500 միլիարդ դոլարով կրճատելու որոշումը: Հակառակ դեպքում, նախազգուշացրել է նախարարը, հարկ կլինի, մասնավորապես, անգործության մատնել երեք ավիակիր եւ կանոնավոր զինված ուժերի թիվը կրճատել 70 հազարով, իսկ պահեստազորինը՝ 65 հազարով:

Ապրիլին Օբամայի վարչակազմը Կոնգրես է ուղարկել հաջորդ տարվա համար պաշտպանական բյուջեի նախագիծն ավելի քան 615 միլիարդ դոլարի չափով: Փաստաթուղթը կազմված է այնպես, որ առաջիկա հինգ տարում Պետագոնի ծախսերի կրճատումը լինի 34 միլիարդ դոլարով, իսկ տասնամյակի ընթացքում՝ 150 միլիարդ դոլարով: Սակայն դա տեղի կունենա սոսկ այն դեպքում, եթե վարչակազմն ու Կոնգրեսը կարողանան բյուջետային հարցերի շուրջը բանակցություններում դուրս գալ փակուղուց եւ թույլ չտան սեկուեստրի շարունակումը, որը երկրում գործում է մարտի 1-ից:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.