A+ A A-

October 2012

11 October 2012

Լոս Անջելեսի օդանավակայանում զինված տղամարդու են ձերբակալել

weapen 4Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում տղամարդ է ձերբակալվել, որի մոտ հայտնաբերվել են ծխե նռնակ, մահակներ եւ դանակներ, որը նա իր հետ փոխադրել է Ճապոնիայից Միացյալ Նահանգներ թռիչքի ժամանակ: Ծագումով Չինաստանից ԱՄՆ 28-ամյա քաղաքացի Յունդա Խուան Հարիսը Ճապոնիայից ուղեւորվում էր Բաստըն. նա ձերբակալվել է հոկտեմբերի 5-ին Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ: ԱՄՆ սահմանապահ եւ մաքսային ծառայության աշխատակիցները հայտնել են, որ ուղեւորը եղել է անձրեւանոցով, իսկ դրա տակից՝ զրահաբաճկոն եւ հրակայուն պաշտպանիչ տաբատ է հագել։ Նրա ճամպրուկում հայտնաբերվել են ծխե նռնակ, դանակներ, ոստիկանական մահակներ, ձեռնաշղթաներ, հակագազ, պաշտպանիչ կոստյում, դիակների համար պարկեր, ինչպես նաեւ շներին վախեցնելու համար նախատեսված հատուկ սարքավորումներ: Հարիսի դեմ մեղադրանք է ներկայացվել վտանգավոր բեռներ փոխադրելու հոդվածով: Մեղադրական դատավճռի դեպքում նրան սպասվում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: Քննությունը վարում են ԱՄՆ եւ Ճապոնիայի իրավապահները համատեղ: Առայժմ տեղեկություններ չկան, թե ինչ նպատակով էր երիտասարդը նման մեծ քանակությամբ զենք տեղափոխում Միացյալ Նահանգների տարածք:   Read more

Մայքլ Ջաքսընի բժշկին բանտից տեղափոխել են հիվանդանոց

doct 5 2009թ. մահացած փոփ երաժշտության արքա Մայքլ Ջաքսընի բժիշկ Քանրադ Մըրիին բանտից տեղափոխել են Լոս Անջելեսի հիվանդանոց: Բժիշկը տրոմբոզ ունի, ինչը կարող է մահացու ելք ունենալ: Մյըրին ընկերներից մեկի հետ հեռախոսազրույցում բողոքել է, որ Մայքլ Ջաքսընի Thriller տեսահոլովակի զոմբիից վատ տեսք ունի: -Թրոմբները վտագավոր են… հատկապես, եթե թոքերին են հասնում, դա կարող է առաջացնել թոքային էմբոլիա, ինչը կարող է հանգեցնել հաշմանդամության, անգամ` մահվան,- ասել է Մըրին: Նրան բանտից տեղափոխել են Հարավային Քալիֆորնիայի համալսարանի բժշկական կենտրոն: Հիշեցնենք, Մըրին դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման փոփ երաժշտության արքա Մայքլ Ջաքսընի ոչ կանխամտածված սպանության մեղադրանքով: Քննության վարկածով` Մըրին երգչին պրոպոֆոլի մեծ չափաբաժին է տվել, որն այլ դեղերի հետ փոխազդելով հանգեցրել է Ջաքսընի մահվանը: Read more

Հայ կասկածյալին ազատ են արձակել գրավի դիմաց

haykas 4Թեքսըս նահանգի Հյուսթըն քաղաքի դատարանը երեկ երկրից դուրս չգալու պայմանով ստորագրությամբ ազատ է արձակել ԱՄՆ-ից Ռուսաստան միկրոէլեկտրոնիկայի ապօրինի արտահանման գործով անցնող Լյուդմիլա Բաղդիկյանին: Ծագումով Ադրբեջանից ԱՄՆ քաղաքացին, որը հանդիսանում է թեքսասյան Arch Electronics ֆիրմայի աշխատակցուհի, փաստացի կգտնվի տնային կալանքի տակ: Եթե նա չներկայանա հաջորդ դատական նիստին, ապա նրանից 100 հազար դոլար կգանձվի: Դատարանը նաեւ որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել գործով անցկող մեկ այլ ամբաստանյալի` դարձյալ Arch Electronics-ի աշխատակցուհի Սվետլանա Զագոնին: Ուկրաինական ծագմամբ ԱՄՆ քաղաքացին ազատ արձակվելու համար պետք է 25 հազար դոլար գրավ վճարի: Արդեն այս շաբաթ նախատեսվում է ամբաստանյալներին տեղափոխել Նյու Յորք: Նրանց դեմ քրեական գործը հարուցել է Բրուքլինի շրջանային դատարանը: Հենց այդ շրջանում է գտնվում Ջան Քենեդու անվան միջազգային օդանավակայանը, որի միջոցով էլ, համաձայն մեղադրանքի, նրանք իրականացրել են ապօրինի արտահանումները: Read more

Ջերրի Սանդասկիին դատապարտեցին ազատազրկման

sundasky 7Փենսիլվենիա նահանգի Փենն-սթեյթ համալսարանի ֆուտբոլի թիմի մարզիչ Ջերրի Սանդասկին դատապարտվել է 30-ից 60 տարի ազատազրկման՝ 45 անչափահաս անձանց նկատմամբ սեռական բնույթի գործողություններ իրականացնելու համար: Ջերրի Սանդասկիի գործողություններից տուժած ամենափոքր երեխան 8 տարեկան էր: Սանդասկին ներկայումս 68 տարեկան է, եւ այս դատավճիռը նրա համար փաստացի նշանակում է ցմահ բանտարկություն: Քննության տվյալներով, Սանդասկին երեխա եւ պատանի տղաների նկատմամբ անբարո գործողություններ է իրականացրել առնվազն 15 տարի շարունակ: Ինքը, նախկին մարզիչը, շարունակում է պնդել, որ անմեղ է: Այս սկանդալը մեծ հարված է հասցրել Փենն-սթեյթ համալսարանի հեղինակությանը, որը այս տարվա հուլիսին նաեւ 60 մլն ԱՄՆ դոլարի տուգանքի վճարման դատապարտվեց: Այդ համալսարանը երկար տարիներ Ամերիկայում ուսանողական ֆուտբոլի առաջատար էր համարվում: 2011թ. նոյեմբերին դեպքի հրապարակայնացումից հետո պաշտոնանկ էին արվել համալսարանի ֆինանսների գծով փոխնախագահ Գերի Շուլցը, եւ այլ անձինք այդ թվում՝ լեգենդար մարզիչ Ջո Պատերնոն, ով Սանդասկիի անմիջական ղեկավարն էր: Ջո Պատերնոյի հեռացւոմից հետո համալսարանում զանգվածային անկարգություններ էին սկսվել, իսկ մարզիչը 85 տարեկանում մահացել էր սրտի կաթվածից՝ չդիմանալով անպատվությանը: Read more

10 October 2012

Մահացու վրաերթ Ինլընդ Էմփայրում

enlund 7 Ոստիկանությունը որոնում է վարորդին, ով վրաերթի էր ենթարկել անցորդին ու փախել դեպքի վայրից: Ինլընդ Էմփաըյր շրջանում կեսգիշերին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մեկ մարդ զոհվել էր, 16 տարեկան մի աղջիկ մարմնական վնասվածքներ էր ստացել: Վթարը տեղի էր ունեցել Մասքոյում, California Street-ի եւ Highland Avenue-ի խաչմերուկում: Ոստիկանության փոխանցմամբ, տուժախները կանգնած են եղել մայթին, երբ մեքենան բախվե է նրանց: 28-ամյա տղամարդն ընկել է մեքենայի տակ, իսկ դեռահասը հարված է ստացել մեքենայի հայելիով: Վարորդն անմիջապես փախել է դեպքի վայրից: Ականատեսները միայն նկատել են, որ մեքենան սեդան է: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում:   Read more

10 October 2012

Յուքայփայում ռումբեր են գտել

rumb 7Յուքայփա քաղաքի իշխանությունները նախազգուշացրել են տեղի բնակիչներին, որ տնային իրերից պատրաստված մի քանի քիմիական ռումբեր են գտել փոստային արկղերի միջից: Ոստիկանության փոխանցմամբ, անցած շաբաթվա ընթացքում իրենք ստուգել են մի քանի փոստարկղեր եւ գտել ռումբերը, որոնք պարունակում են լվացող նյութեր: Նյութերը լցված են պլաստիկե շշերի մեջ եւ ձեռք տալու դեպքում պայթում են: Ոստիկանության հաղորդագրության համաձայն, ռումբերը կարող են լուրջ մարմնական վնասվածքներ հասցնել ուստի քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում հնարավորինս զգույշ լինել փոստարկղերից օգտվելիս: Առայժմ որեւէ մեկը չի վիրավորվել: Հայտնի չէ նաեւ ռումբերի հեղինակի ինքնությունը: Ոստիկանությունը խնդրել է նման սարքերի հանդիպելիս ձեռք չտալ եւ ոստիկանների կանչել: Read more

10 October 2012

ԱՄՆ-ը զինվորներ է ուղարկել Հորդանան

JORDAN 5Միացյալ Նախահանգները 150 տարբեր մասնագետներից բաղկացած խումբ է գաղտնի ուղարկել Հորդանան: Նրանք Հորդանանի զինվորականներին պետք է օգնեն Սիրիայի փախստականերին սնունդով ապահովելու, քիմիական զենքի վերահսկողության կորստի դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու, ինչպես նաեւ բախումների տարածմանը պատրաստ լինելու գործում: ԱՄՆ պաշտպանության նախարար Լիոն Պանետտան հաստատել է այդ տեղեկությունը: -Մեր զորքերի մի մասն արդեն գտնվում է այնտեղ, օգնում է կառուցել շտաբ եւ ապահովել ԱՄՆ-ի ու Հորդանանի միջեւ հարաբերությունների ամրությունը, որպեսզի մենք կարողանանք գործ ունենալ Սիրիայում տեղի ունեցող բոլոր հնարավոր հետեւանքների հետ,-նշել է Պանետտան՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների համաժողովի ընթացքում: ԱՄՆ պաշտպանության նախարարը նաեւ նշել է, թե ձեռնարկվում են միջոցներ՝ ՆԱՏՕ-ի զինծառայողների եւ Աֆղանստանի զինված ուժերի միջեւ վստահությանը վնաս հասցրած՝ այսպես կոչված ներքին հարձակումները դադարեցնելու ուղղությամբ: Պանետան ասել է, որ ներքին հարձակումների միջոցով թշնամին փորձում է սեպ խրել Աֆղանստանի եւ դաշնակիցների ուժերի միջեւ: Նա նշել է, թե աֆղանական ուժերին անվտանգությունն ապահովելու պարտականությունները փոխանցելու գործընթացն ընթանում է ըստ ծրագրածի: Նա նաեւ տեղեկացրել է, թե Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ջան Ալենը ստանձնելու է ՆԱՏՕ-ի բոլոր ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնը, իսկ Աֆղանստանում նրան կփոխարինի ԱՄՆ ծովային հետեւակի փոխհրամանատար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը: Read more

10 October 2012

Բիլլ Գեյթսը քաղաքական հավակնություններ չունի

billg 4Microsoft ընկերության հիմնադիրներից մեկը` Բիլլ Գեյթսը հայտարարել է, որ քաղաքական կարիերայի համեմատ նախապատվություն է տալիս բարեգործությանը: -Ես քաղաքական միջոցառումների անցկացման կարիք չունեմ, չեմ ցանկանում ընտրված լինել, - Agence-France-Presse-ի փոխանցմամբ, հայտարարել է ամերիկացի միլիարդատերը: -Մենք կարող ենք վերջ դնել պոլիոմելիտով հիվանդանալու դեպքերին: Եվ, երբ մենք դա իրականացնենք, դա կբարելավի ողջ աշխարհում առողջապահության վիճակը,- ասել է նա՝ ավելացնելով, որ վերջին 20 տարիների ընթացքում պոլիոմելիտով հիվանդանալու մակարդակը կրճատվել է 99 տոկոսով: Բիլլ եւ Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը պատրաստվում է 10 տարվա ընթացքում 10 մլրդ ԱՄՆ դոլար ծախսել պատվաստանյութի ստեղծման եւ հասարակության աղքատ շերտի երեխաներին պատվաստումներ կատարելու համար:   Read more

10 October 2012

Իրանի դեմ պատժամիջոցները հաստատվեցին

sunction 4ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 9-ին հաստատել է Իրանի դեմ նախկինում ընդունված պատժամիջոցների փաթեթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը։ Տվյալ փաթեթի մասին օրինագիծը կոնգրեսն ընդունել էր օգոստոսի 2-ին: Փաստաթուղթը պատժամիջոցներ է նախատեսում նրանց համար, ովքեր Իրանի հետ համագործակցում են գազային, նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում, նաեւ նրանց, ովքեր Իրանին օգնություն են ցուցաբերում ռադիսարքավորումներ ձեռքբերելիս: Բացի դրանից, պատժամիջոցների են ենթակա Իրանում եւ Սիրիայում մարդու իրավունքների խախտման մասնակիցները, ասվում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Թոմի Վիտորի հայտարարության մեջ: Վիտորը նշել է, որ պատժամիջոցների խնդիրը Իրանի կողմից միջուկային զենք ստեղծլու անթույլատրելիությունն է եւ Իրանում ու Սիրիայում մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարը:   Read more

10 October 2012

Օբաման սկսել է այցերը չկողմնորոշված նահանգներ

obaam 5Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններին մնացել է մի քանի շաբաթ, որոնց ընթացքում նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման սկսել է այցերը չկողմնորոշված նահանգներ՝ բնակիչների վստահությունը ձեռք բերելու նպատակով: Հինգշաբթի Օբաման կանցկացնի գումարների հավաքագրմանը նվիրված իր մասնավոր վերջին միջոցառումը, ինչից հետո կկենտրոնանա այն նահանգների բնակիչների առջեւ ելույթների վրա, որոնցից կախված է իր ճակատագիրը։ Չկողմնորոշված նահանգներից են Կոլորադոն, Այովան, Ֆլորիդան, Միշիգընը, Նեւադան, Նյու Հեմփշիրը, Հյուսիսային Կարոլայնան, Օհայոն, Վըրջինիան ու Վիսկանսընը, որոնց բնակիչները միշտ էլ վճռորոշ դեր են ունեցել նախագահական ընտրությունների ժամանակ: Նաեւ Օբաման պետք է նախապատրաստվի հոկտեմբերի 16-ին եւ 22-ին իր հանրապետական մրցակից Միթ Ռամնիի հետ բանավեճերին։ Նշենք, որ առաջին բանավեճի ժամանակ իր հաջող ելույթի շնորհիվ Ռամնին երկու տոկոսով առաջ է անցել գործող նախագահից:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel