Created on Wednesday, 10 October 2012 23:54 Written by AMGA TV
Յուքայփա քաղաքի իշխանությունները նախազգուշացրել են տեղի բնակիչներին, որ տնային իրերից պատրաստված մի քանի քիմիական ռումբեր են գտել փոստային արկղերի միջից: Ոստիկանության փոխանցմամբ, անցած շաբաթվա ընթացքում իրենք ստուգել են մի քանի փոստարկղեր եւ գտել ռումբերը, որոնք պարունակում են լվացող նյութեր: Նյութերը լցված են պլաստիկե շշերի մեջ եւ ձեռք տալու դեպքում պայթում են: Ոստիկանության հաղորդագրության համաձայն, ռումբերը կարող են լուրջ մարմնական վնասվածքներ հասցնել ուստի քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում հնարավորինս զգույշ լինել փոստարկղերից օգտվելիս: Առայժմ որեւէ մեկը չի վիրավորվել: Հայտնի չէ նաեւ ռումբերի հեղինակի ինքնությունը: Ոստիկանությունը խնդրել է նման սարքերի հանդիպելիս ձեռք չտալ եւ ոստիկանների կանչել: