Logo

Articles

Լոս Անջելեսի օդանավակայանում զինված տղամարդու են ձերբակալել

weapen 4Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում տղամարդ է ձերբակալվել, որի մոտ հայտնաբերվել են ծխե նռնակ, մահակներ եւ դանակներ, որը նա իր հետ փոխադրել է Ճապոնիայից Միացյալ Նահանգներ թռիչքի ժամանակ: Ծագումով Չինաստանից ԱՄՆ 28-ամյա քաղաքացի Յունդա Խուան Հարիսը Ճապոնիայից ուղեւորվում էր Բաստըն. նա ձերբակալվել է հոկտեմբերի 5-ին Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ: ԱՄՆ սահմանապահ եւ մաքսային ծառայության աշխատակիցները հայտնել են, որ ուղեւորը եղել է անձրեւանոցով, իսկ դրա տակից՝ զրահաբաճկոն եւ հրակայուն պաշտպանիչ տաբատ է հագել։ Նրա ճամպրուկում հայտնաբերվել են ծխե նռնակ, դանակներ, ոստիկանական մահակներ, ձեռնաշղթաներ, հակագազ, պաշտպանիչ կոստյում, դիակների համար պարկեր, ինչպես նաեւ շներին վախեցնելու համար նախատեսված հատուկ սարքավորումներ: Հարիսի դեմ մեղադրանք է ներկայացվել վտանգավոր բեռներ փոխադրելու հոդվածով: Մեղադրական դատավճռի դեպքում նրան սպասվում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: Քննությունը վարում են ԱՄՆ եւ Ճապոնիայի իրավապահները համատեղ: Առայժմ տեղեկություններ չկան, թե ինչ նպատակով էր երիտասարդը նման մեծ քանակությամբ զենք տեղափոխում Միացյալ Նահանգների տարածք:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.