Logo

Articles

Հայ կասկածյալին ազատ են արձակել գրավի դիմաց

haykas 4Թեքսըս նահանգի Հյուսթըն քաղաքի դատարանը երեկ երկրից դուրս չգալու պայմանով ստորագրությամբ ազատ է արձակել ԱՄՆ-ից Ռուսաստան միկրոէլեկտրոնիկայի ապօրինի արտահանման գործով անցնող Լյուդմիլա Բաղդիկյանին: Ծագումով Ադրբեջանից ԱՄՆ քաղաքացին, որը հանդիսանում է թեքսասյան Arch Electronics ֆիրմայի աշխատակցուհի, փաստացի կգտնվի տնային կալանքի տակ: Եթե նա չներկայանա հաջորդ դատական նիստին, ապա նրանից 100 հազար դոլար կգանձվի: Դատարանը նաեւ որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել գործով անցկող մեկ այլ ամբաստանյալի` դարձյալ Arch Electronics-ի աշխատակցուհի Սվետլանա Զագոնին: Ուկրաինական ծագմամբ ԱՄՆ քաղաքացին ազատ արձակվելու համար պետք է 25 հազար դոլար գրավ վճարի: Արդեն այս շաբաթ նախատեսվում է ամբաստանյալներին տեղափոխել Նյու Յորք: Նրանց դեմ քրեական գործը հարուցել է Բրուքլինի շրջանային դատարանը: Հենց այդ շրջանում է գտնվում Ջան Քենեդու անվան միջազգային օդանավակայանը, որի միջոցով էլ, համաձայն մեղադրանքի, նրանք իրականացրել են ապօրինի արտահանումները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.