Logo

Articles

Ջերրի Սանդասկիին դատապարտեցին ազատազրկման

sundasky 7Փենսիլվենիա նահանգի Փենն-սթեյթ համալսարանի ֆուտբոլի թիմի մարզիչ Ջերրի Սանդասկին դատապարտվել է 30-ից 60 տարի ազատազրկման՝ 45 անչափահաս անձանց նկատմամբ սեռական բնույթի գործողություններ իրականացնելու համար: Ջերրի Սանդասկիի գործողություններից տուժած ամենափոքր երեխան 8 տարեկան էր: Սանդասկին ներկայումս 68 տարեկան է, եւ այս դատավճիռը նրա համար փաստացի նշանակում է ցմահ բանտարկություն: Քննության տվյալներով, Սանդասկին երեխա եւ պատանի տղաների նկատմամբ անբարո գործողություններ է իրականացրել առնվազն 15 տարի շարունակ: Ինքը, նախկին մարզիչը, շարունակում է պնդել, որ անմեղ է: Այս սկանդալը մեծ հարված է հասցրել Փենն-սթեյթ համալսարանի հեղինակությանը, որը այս տարվա հուլիսին նաեւ 60 մլն ԱՄՆ դոլարի տուգանքի վճարման դատապարտվեց: Այդ համալսարանը երկար տարիներ Ամերիկայում ուսանողական ֆուտբոլի առաջատար էր համարվում: 2011թ. նոյեմբերին դեպքի հրապարակայնացումից հետո պաշտոնանկ էին արվել համալսարանի ֆինանսների գծով փոխնախագահ Գերի Շուլցը, եւ այլ անձինք այդ թվում՝ լեգենդար մարզիչ Ջո Պատերնոն, ով Սանդասկիի անմիջական ղեկավարն էր: Ջո Պատերնոյի հեռացւոմից հետո համալսարանում զանգվածային անկարգություններ էին սկսվել, իսկ մարզիչը 85 տարեկանում մահացել էր սրտի կաթվածից՝ չդիմանալով անպատվությանը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.