Logo

Articles

Մայքլ Ջաքսընի բժշկին բանտից տեղափոխել են հիվանդանոց

doct 5 2009թ. մահացած փոփ երաժշտության արքա Մայքլ Ջաքսընի բժիշկ Քանրադ Մըրիին բանտից տեղափոխել են Լոս Անջելեսի հիվանդանոց: Բժիշկը տրոմբոզ ունի, ինչը կարող է մահացու ելք ունենալ: Մյըրին ընկերներից մեկի հետ հեռախոսազրույցում բողոքել է, որ Մայքլ Ջաքսընի Thriller տեսահոլովակի զոմբիից վատ տեսք ունի: -Թրոմբները վտագավոր են… հատկապես, եթե թոքերին են հասնում, դա կարող է առաջացնել թոքային էմբոլիա, ինչը կարող է հանգեցնել հաշմանդամության, անգամ` մահվան,- ասել է Մըրին: Նրան բանտից տեղափոխել են Հարավային Քալիֆորնիայի համալսարանի բժշկական կենտրոն: Հիշեցնենք, Մըրին դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման փոփ երաժշտության արքա Մայքլ Ջաքսընի ոչ կանխամտածված սպանության մեղադրանքով: Քննության վարկածով` Մըրին երգչին պրոպոֆոլի մեծ չափաբաժին է տվել, որն այլ դեղերի հետ փոխազդելով հանգեցրել է Ջաքսընի մահվանը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.