Logo

Articles

ԱՄՆ-ը զինվորներ է ուղարկել Հորդանան

Created on Wednesday, 10 October 2012 23:49 Written by AMGA TV

JORDAN 5Միացյալ Նախահանգները 150 տարբեր մասնագետներից բաղկացած խումբ է գաղտնի ուղարկել Հորդանան: Նրանք Հորդանանի զինվորականներին պետք է օգնեն Սիրիայի փախստականերին սնունդով ապահովելու, քիմիական զենքի վերահսկողության կորստի դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու, ինչպես նաեւ բախումների տարածմանը պատրաստ լինելու գործում: ԱՄՆ պաշտպանության նախարար Լիոն Պանետտան հաստատել է այդ տեղեկությունը: -Մեր զորքերի մի մասն արդեն գտնվում է այնտեղ, օգնում է կառուցել շտաբ եւ ապահովել ԱՄՆ-ի ու Հորդանանի միջեւ հարաբերությունների ամրությունը, որպեսզի մենք կարողանանք գործ ունենալ Սիրիայում տեղի ունեցող բոլոր հնարավոր հետեւանքների հետ,-նշել է Պանետտան՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների համաժողովի ընթացքում: ԱՄՆ պաշտպանության նախարարը նաեւ նշել է, թե ձեռնարկվում են միջոցներ՝ ՆԱՏՕ-ի զինծառայողների եւ Աֆղանստանի զինված ուժերի միջեւ վստահությանը վնաս հասցրած՝ այսպես կոչված ներքին հարձակումները դադարեցնելու ուղղությամբ: Պանետան ասել է, որ ներքին հարձակումների միջոցով թշնամին փորձում է սեպ խրել Աֆղանստանի եւ դաշնակիցների ուժերի միջեւ: Նա նշել է, թե աֆղանական ուժերին անվտանգությունն ապահովելու պարտականությունները փոխանցելու գործընթացն ընթանում է ըստ ծրագրածի: Նա նաեւ տեղեկացրել է, թե Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ջան Ալենը ստանձնելու է ՆԱՏՕ-ի բոլոր ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնը, իսկ Աֆղանստանում նրան կփոխարինի ԱՄՆ ծովային հետեւակի փոխհրամանատար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.