amga.tv

Switch to desktop Register Login

21 July 2012

Սպառնում է պարենային ճգնաժամի վտանգ

chor 51956 թ.-ից ի վեր ԱՄՆ-ում եղած ամենադաժան երաշտը սպառնում է պարենի նոր համաշխարահային ճգնաճամ առաջացնել: ԱՄՆ գյուղատնտեսական գլխավոր կենտրոն համարվող հյուսիս-կենտրոնական նահանգներում երկարատեւ շոգերի պատճառով հացահատիկի եւ սոյայի գները ռեկորդային աճ են գրանցել, ինչը չէր նկատվել վերջին ` 2008թ.-ին պարենի համաշխարահային ճգնաժամից հետո: Այս առիթով տնտեսագետները նախազգուշացնում են, որ երաշտի հետեւանքները զգալի կլինեն ողջ աշխարհի համար, քանի որ ԱՄՆ-ը աշխարհում եգիպտացորենի, սոյայի արտադրողն ու ցորենի խոշորագույն արտահանողն է: Միայն վերջին ամսվա ընթացքում եգիպտացորենի գինն աճել է 51 տոկոսով, ցորենինը`40 տոկոս, իսկ սոյայինը` մոտ 20 տոկոսով: Read more

Անդադար ծարավի զգացում

tsarav  6 26-ամյա բրիտանուհի Սաշա Քենեդին ողջ օրվա ընթացքում անդադար ծարավի զգացում է ունենում: Դրա պատճառով նրան նույնիսկ չի հաջողվում քնել: Աղջիկը ստիպված է լինում անընդհատ արթնանալ եւ ջուր խմել: Արդեն 5 տարի է` նա չի աշխատում, քանի որ աշխատանքի վայրում խնդիրներ էին առաջանում չափազանց մեծ քանակությամբ ջուր խմելու պատճառով: Ներկայում բրիտանուհին օրական խմում է 25 լիտր ջուր: Իսկ աշխատանքի վայրում այդ թիվը փոքր-ինչ պակաս էր` մինչեւ 20 լիտր: Սաշայի անսովոր հակումը դեպի ջուրը նկատելի էր մանկությունից: Բժիշկները դեռեւս հստակ ախտորոշում չունեն այս խնդրի մասին: Read more

Առաջին, ատելության թեժ գիծը

15  2.2Bild-ի փոխանցմամբ, Գերմանիայում բացվել է առաջին ատելության թեժ գիծը, ուր կարող է զանգել ցանկացած մարդ՝ գոռգոռալու եւ վիճելու համար: Հիմնադիրների խոսքերով՝ ատելության թեժ գիծը երբեմն օգնում է հանգստացնել նյարդերը: Թեժ գծի աշխատակիցները լսում են վիրավորանքները եւ գոռգռոցները րոպեում 1 եվրո 49 սենթով: Նրանք նշում են, որ ընդունում են զանգեր օրական 16-18 ժամ: Ընդ որում, ատելության թեժ գծի հիմնադիրները հայտարարել են, որ չեն պատրաստվում շփվել այն մարդկանց հետ, ովքեր ծանր հոգեկան սթրես են տանում:   Read more

Ռուսաստանում հայ դատավոր են սպանել

dattt 4Ռուսաստանի Դաշնության Ռոստովի շրջանում սպանվել է Մյասնիկովսկի շրջանի հայազգի դատավոր Սամվել Մանուկյանը: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն: Տեղեկատվության համաձայն, դատավորի վրա հարձակումն իրականացվել է հուլիսի 20-ի լույս գիշերը: Ըստ հաղորդագրության, դատավորին սպանել են սեփական տանը: Դիմակավորված 4 անձիք ներխուժել են Մանուկյանի տուն եւ հրազենից 4 գնդակ արձակել նրա ուղղությամբ: Այնուհետեւ, հանցագործները սպանվածին պատկանող Nissan մակնիշի մեքենայով փախուստի են դիմել դեպքի վայրից: Դատավորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է առավոտյան ժամը 7-ի սահմաններում: Հաղորդագրության համաձայն, Մանուկյանը Մյանսիկովսկի շրջանային դատավորն է եղել 1998 թ-ից: Ոստիկանությունը սպանության դրդապատճառների մասին մանրամասներ չի հաղորդվում:  Read more

Շունը կծել էր կողոպտչին

koropt 3Լանքասթերի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով գողության նպատակով մտել էր առանձնատներից մեկը, ապա ցած նետվել երկրորդ հարկի պատուհանից: Ոստիկանությունը նրան մեքենայի առեւանգման եւ գողության մեղադրանքներ է առաջադրել: Ոստիկանությունը երեկ հետապնդում էր Խուան Մորենոյին 50th Street West-ի եւ Avenue L-10-ի շրջանում` մեքենայի առեւանգման համար: Լոս Անջելես շրջանի շերիֆի գրասենյակի փոխանցմամբ, նա մտել էր տներից մեկը, ապա ցած նետվել: Ոստիկանները նրան գտել են այլ տան մեջ, որտեղ էլ վարժեցրած շունը կծել է նրան: Մորենոյին բուժօգնություն են ցուցաբերել հիվանդանոցում, ապա տեղափոխել Լանքասթերի շրջանի շերիֆի մեկուսարան: Read more

Ոստիկանությունը ձերբակալել է երեք հայերի

hay 8

Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է հայազգի 26-ամյա Վահագն Ստեփանյանին` ստացված մի քանի բողոքների հիման վրա: Նախկինում գողության մեջ մեղադրված, սակայն ազնիվ խոսքով ազատ արձակված տղամարդուն ձերբակալել են Montrose առեւտրի կենտրոնի կայանատեղիի մոտ` հերոինի վաճառքի կասկածանքով: Նա իրեն մեղավոր չի ճանաչել: Ստեփանյանի  դեմ առաջադրվել է 6 կետից բաղկացած մեղադրանք: Եվս երկու հայ` Փասադինայից 19-ամյա Տիգրան Զմրուխտյանն ու Գլենդելից 26-ամյա Նվերիկ Յաղումյանը մեղադրվում են թմրանյութերի ապօրինի պահման մեջ: Ոստիկանությունը երկուշաբթի հետաքննություն էր սկսել Ստեփանյանի գործով: Խուզարկուները նկատել են, թե ինչպես է Ստեփանյանը Գլենվուդ փողոցի եւ Հոնոլուլու պողոտայի վրա գտնվող ծառուղում ինչ-որ բան փոխանակում մոտոցիկլավարի հետ: 40 րոպե անց խուզարկուները Ստեփանյանին տեսել են Զմրուխտյանի եւ Յաղումյանի հետ կասկածելի գործարք կատարելիս: Մոտենալով Ստեփանյանին` Յաղումյանը պատուհանից հերոինով լցված տոպրակ է դուրս բերել: Խուզարկուները ուսումնասիրելով Ստեփանյանի դրամապանակը` այնտեղից 1100 դոլար են հայտնաբերել: Այնուհետեւ ոստիկանությունը խուզարկել է Հերմոզա պողոտայի վրա գտնվող նրա բնակարանը, որտեղ նա բնակվում է մորաքրոջ հետ: Նրա սենյակում խուզարկուները հայտնաբերել են հերոին, ներարկիչներ, թվային կշեռքներ, բազմաթիվ պլաստիկ տոպրակներ, կանխիկ գումար, զենք-զինամթերք

 hay 11

hay 9 Read more

Կայծակը 3-րդ անգամ է հարվածել տղամարդուն

kayts 5Հյուսիսային Կարոլայնայի բնակիչ Բաբ Էդվըրդսը ողջ է մնացել կայծակի երրորդ հարվածից հետո: Կայծակը Էդվըրդսին հարվածել էր անցած երկուշաբթի, երբ նա Շարլոտ քաղաքի սրճարանից դուրս գալիս ուղեւորվել էր եղել դեպի իր մեքենան: -Ես ուժեղ մանուշակագույն ցոլք տեսա եւ զգացի, որ ինչ-որ մի բան հարվածեց կրծքիս, կարծես մուրճով, - պատմել է Էդվըրդսը: Նա կորցրել է գիտակցությունը, իսկ երբ արթնացել է, կարողացել է սողալ սրճարանի դռների մոտ եւ օգնություն խնդրել: Էդվըրդսը դեռեւս զգում է կայծակի հարվածի հետեւանքները: Նա վստահեցնում է, որ իրեն կայծակն արդեն երրորդ անգամ է հարվածել: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1997 թվականին, հենց նույն ճանապարհին: Երկրորդ անգամ տեղի է ունեցել 2009 թվականին` Յորք քաղաքում: Էդվըրդսը կարծում է, որ դրա մեղքն իր մարմնում եղած մի քանի մետաղական նյութերն են: Հետաքրքիր է, որ կայծակը հիմնականում հարվածում է տղամարդկանց: Երկու տարի առաջ կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 1995 - 2008 թթ. կայծակի զոհերի 82 տոկոսը տղամարդիկ են եղել: Read more

ՀԱԿ ակտիվիստներին դատապարտեցին ազատազրկման

hak 4Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատավոր Գագիկ Պողոսյանը այսօր` հուլիսի 20-ին հրապարակել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը: Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո Արտակ Կարապետյանը, Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը կազատազրկվեն: Դատարանի վճիռը ներկաներն ընդունել են ամոթ-ամոթ վանկարկումներով: ՀԱԿ ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անպայման բողոքարկելու են անարդար դատավճիռը: Նշենք, որ դատարանի առջեւ մեծ բազմություն էր հավաքված, որոնք պահանջում էին ազատ արձակել Տիգրան Առաքելյանին: պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ դատավարության ավարտից հետո ելույթ ունենալով նշեց, որ իրենց պայքարը շարունակվում է, իսկ բուն դատավարությանն անդրադառնալով ասաց. Սա սերժանտական դատարանի հերթական ապօրինությունն է, եւ պետք չէ կոտրվել, պայքարը շարունակվում է: Հիշեցնենքոր 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ ոստիկանները ծեծել էին ակտիվիստներին, բերման ենթարկել նրանց, ապա քրեական գործ հարուցել, թե իբր ակտիվիստներն են ծեծել ոստիկաններին: Read more

Եվրոպացի պատանդներին ազատ արձակեցին

patand 3Եվրոպացի երեք պատանդների ազատ են արձակել Մալիում 9 ամիս տեւած գերությունից հետո: Իսպանացիներ Աինոա Ֆերնանդես դե Ռինկոնին ու Էնրիկ Գոնյալոնսին, իտալուի Ռոսսելլա Ուրրուին փոխանակել են ավելի վաղ ձերբակալված երեք իսլամիստ ծայրահեղականների հետ, թեեւ իսլամիստները պնդում են, որ պատանդների համար նաեւ 15 միլիոն եվրո գումար է վճարվել: Պատանդներին միաժամանակ ազատ են արձակել Մավրիտանիայում եւ Նիգերում: Նրանց գերեւարել էին 2011 թվականի հոկտեմբերին Հանուն միասնության եւ ջիհադի Արեւմտյան Աֆրիկայում կամ Մուջաո խմբավորման գրոհայինները: Նրանք աշխատում էին գաղթականների ճամբարի մարդասիրական առաքելությունում` Ալժիրի հարավում: Այդ օրվանից ի վեր Իտալիայի եւ Իսպանիայի կառավարությունները իրենց համաքաղաքացիներին ազատելու համար միջնորդների միջոցով իսլամիստների հետ բանակցություններ էին վարում: Պաշտոնական մարմինները չեն հայտնել իրենց քաղաքացիներին ազատելու պայմանները: Մուջաոն Հարավային Ալժիրում եւ Մալիում գործող բազմաթիվ իսլամիստական խմբավորումներից մեկն է, որի հիմնական մարտավորությունը մարդկանց առեւանգելն է`փրկագին ստանալու համար: Read more

Դատական հայց Ջո Արփայոյի դեմ

arp 3Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում սկսվել են շերիֆ Ջո Արփայոյի դեմ հարուցված դատական գործի լսումները: Շերիֆին մեղադրում են Լատինական Ամերիկայից ներգաղթյալների նկատմամբ ռասայական խտրականություն ցուցաբերելու համար: Քաղաքացիական հայցը ներկայացրել են մի խումբ լատինաամերիկյան ծագման ամերիկացիներ: Հայցվորներից երկուսը` Ջեսիկա եւ Դեվիդ Ռոդրիգեսները , պնդում են, թե Արփայոյի ենթակաները ստուգման նպատակով կանգնեցրել են իրենց ավտոմեքենաները` ելնելով վարորդի ու ուղեւորների արտաքին տեսքից: Նրանց փաստաբան Ալեսանդրա Սոլերի խոսքով, դա ռսայական խտրականության դրսեւորում է: Հայցվորների մի մասին կանգնեցրել էին հերթական պարեկային հսկողության ժամանակ, մյուսներին` հատուկ ստուգումների ժամանակ, որոնց մասնակցել է շերիֆը: Եթե Արփայոն մեղավոր ճանաչվի, ապա նրան չի սպառնա բանտարկություն կամ տուգանք. հայցվորները գումարային փոխհատուցում չեն ակնկալում: Նրանք ցանկանում են, որ Արփայոն ու նրա ենթակաները ճանաչվեն մեղավոր ռասայական խտրականություն ցուցաբերելու մեջ ու փոխեն իրենց գործելաոճը: Արփայոն, ով իրեն անվանում է Ամերիկայի ամենաազդեցիկ շերիֆը, իր հասցեին ուղղված մեղադրանքները չի ընդունում, նա նշել է, թե 2008թ. իր ենթակաները ձերբակալել են 1500 մարդու, եւ նրանց 57 տոկոսն ապօրինի ներգաղթյալներ են եղել: Մեքսիկական հեռուստաալիքներով նրա մասին բացասական նյութերը գերազանցում են Ֆիդել Կաստրոյին, Ուգո Չավեսին, Աուգուստո Պինոչետին եւ բազմաթիվ այլ բռնապետերի: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version