Logo

Articles

Շունը կծել էր կողոպտչին

Created on Saturday, 21 July 2012 03:19 Written by AMGA TV

koropt 3Լանքասթերի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով գողության նպատակով մտել էր առանձնատներից մեկը, ապա ցած նետվել երկրորդ հարկի պատուհանից: Ոստիկանությունը նրան մեքենայի առեւանգման եւ գողության մեղադրանքներ է առաջադրել: Ոստիկանությունը երեկ հետապնդում էր Խուան Մորենոյին 50th Street West-ի եւ Avenue L-10-ի շրջանում` մեքենայի առեւանգման համար: Լոս Անջելես շրջանի շերիֆի գրասենյակի փոխանցմամբ, նա մտել էր տներից մեկը, ապա ցած նետվել: Ոստիկանները նրան գտել են այլ տան մեջ, որտեղ էլ վարժեցրած շունը կծել է նրան: Մորենոյին բուժօգնություն են ցուցաբերել հիվանդանոցում, ապա տեղափոխել Լանքասթերի շրջանի շերիֆի մեկուսարան:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.