Logo

Articles

Դատական հայց Ջո Արփայոյի դեմ

Created on Saturday, 21 July 2012 02:40 Written by AMGA TV

arp 3Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում սկսվել են շերիֆ Ջո Արփայոյի դեմ հարուցված դատական գործի լսումները: Շերիֆին մեղադրում են Լատինական Ամերիկայից ներգաղթյալների նկատմամբ ռասայական խտրականություն ցուցաբերելու համար: Քաղաքացիական հայցը ներկայացրել են մի խումբ լատինաամերիկյան ծագման ամերիկացիներ: Հայցվորներից երկուսը` Ջեսիկա եւ Դեվիդ Ռոդրիգեսները , պնդում են, թե Արփայոյի ենթակաները ստուգման նպատակով կանգնեցրել են իրենց ավտոմեքենաները` ելնելով վարորդի ու ուղեւորների արտաքին տեսքից: Նրանց փաստաբան Ալեսանդրա Սոլերի խոսքով, դա ռսայական խտրականության դրսեւորում է: Հայցվորների մի մասին կանգնեցրել էին հերթական պարեկային հսկողության ժամանակ, մյուսներին` հատուկ ստուգումների ժամանակ, որոնց մասնակցել է շերիֆը: Եթե Արփայոն մեղավոր ճանաչվի, ապա նրան չի սպառնա բանտարկություն կամ տուգանք. հայցվորները գումարային փոխհատուցում չեն ակնկալում: Նրանք ցանկանում են, որ Արփայոն ու նրա ենթակաները ճանաչվեն մեղավոր ռասայական խտրականություն ցուցաբերելու մեջ ու փոխեն իրենց գործելաոճը: Արփայոն, ով իրեն անվանում է Ամերիկայի ամենաազդեցիկ շերիֆը, իր հասցեին ուղղված մեղադրանքները չի ընդունում, նա նշել է, թե 2008թ. իր ենթակաները ձերբակալել են 1500 մարդու, եւ նրանց 57 տոկոսն ապօրինի ներգաղթյալներ են եղել: Մեքսիկական հեռուստաալիքներով նրա մասին բացասական նյութերը գերազանցում են Ֆիդել Կաստրոյին, Ուգո Չավեսին, Աուգուստո Պինոչետին եւ բազմաթիվ այլ բռնապետերի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.