Logo

Articles

ՀԱԿ ակտիվիստներին դատապարտեցին ազատազրկման

Created on Saturday, 21 July 2012 02:55 Written by AMGA TV

hak 4Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատավոր Գագիկ Պողոսյանը այսօր` հուլիսի 20-ին հրապարակել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը: Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո Արտակ Կարապետյանը, Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը կազատազրկվեն: Դատարանի վճիռը ներկաներն ընդունել են ամոթ-ամոթ վանկարկումներով: ՀԱԿ ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անպայման բողոքարկելու են անարդար դատավճիռը: Նշենք, որ դատարանի առջեւ մեծ բազմություն էր հավաքված, որոնք պահանջում էին ազատ արձակել Տիգրան Առաքելյանին: պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ դատավարության ավարտից հետո ելույթ ունենալով նշեց, որ իրենց պայքարը շարունակվում է, իսկ բուն դատավարությանն անդրադառնալով ասաց. Սա սերժանտական դատարանի հերթական ապօրինությունն է, եւ պետք չէ կոտրվել, պայքարը շարունակվում է: Հիշեցնենքոր 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ ոստիկանները ծեծել էին ակտիվիստներին, բերման ենթարկել նրանց, ապա քրեական գործ հարուցել, թե իբր ակտիվիստներն են ծեծել ոստիկաններին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.