Logo

Articles

Անդադար ծարավի զգացում

Created on Saturday, 21 July 2012 03:37 Written by AMGA TV

tsarav  6 26-ամյա բրիտանուհի Սաշա Քենեդին ողջ օրվա ընթացքում անդադար ծարավի զգացում է ունենում: Դրա պատճառով նրան նույնիսկ չի հաջողվում քնել: Աղջիկը ստիպված է լինում անընդհատ արթնանալ եւ ջուր խմել: Արդեն 5 տարի է` նա չի աշխատում, քանի որ աշխատանքի վայրում խնդիրներ էին առաջանում չափազանց մեծ քանակությամբ ջուր խմելու պատճառով: Ներկայում բրիտանուհին օրական խմում է 25 լիտր ջուր: Իսկ աշխատանքի վայրում այդ թիվը փոքր-ինչ պակաս էր` մինչեւ 20 լիտր: Սաշայի անսովոր հակումը դեպի ջուրը նկատելի էր մանկությունից: Բժիշկները դեռեւս հստակ ախտորոշում չունեն այս խնդրի մասին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.