Logo

Articles

Կայծակը 3-րդ անգամ է հարվածել տղամարդուն

Created on Saturday, 21 July 2012 03:00 Written by AMGA TV

kayts 5Հյուսիսային Կարոլայնայի բնակիչ Բաբ Էդվըրդսը ողջ է մնացել կայծակի երրորդ հարվածից հետո: Կայծակը Էդվըրդսին հարվածել էր անցած երկուշաբթի, երբ նա Շարլոտ քաղաքի սրճարանից դուրս գալիս ուղեւորվել էր եղել դեպի իր մեքենան: -Ես ուժեղ մանուշակագույն ցոլք տեսա եւ զգացի, որ ինչ-որ մի բան հարվածեց կրծքիս, կարծես մուրճով, - պատմել է Էդվըրդսը: Նա կորցրել է գիտակցությունը, իսկ երբ արթնացել է, կարողացել է սողալ սրճարանի դռների մոտ եւ օգնություն խնդրել: Էդվըրդսը դեռեւս զգում է կայծակի հարվածի հետեւանքները: Նա վստահեցնում է, որ իրեն կայծակն արդեն երրորդ անգամ է հարվածել: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1997 թվականին, հենց նույն ճանապարհին: Երկրորդ անգամ տեղի է ունեցել 2009 թվականին` Յորք քաղաքում: Էդվըրդսը կարծում է, որ դրա մեղքն իր մարմնում եղած մի քանի մետաղական նյութերն են: Հետաքրքիր է, որ կայծակը հիմնականում հարվածում է տղամարդկանց: Երկու տարի առաջ կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 1995 - 2008 թթ. կայծակի զոհերի 82 տոկոսը տղամարդիկ են եղել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.