A+ A A-

November 2012

01 November 2012

Թեքսասում ձերբակալվել է նախագահի թեկնածուն

jilll 5Թեքսըսում ձերբակալվել է ԱՄՆ նախագահի թեկնածու, կանաչների կուսակցության անդամ Ջիլլ Սթեյնը: Ոստիկանները նրան ձերբակալել են, երբ փորձել է սնունդ տեղափոխել կառուցվող նավթատարի դեմ Վինսբըրո քաղաքում բողոքի ակցիա անող ակտիվիստների համար: Թեկնածուն եւ նրա երկու ընկերուհիները սնունդ եւ ջուր էին բերում, եւ նրանց ձերբակալել են մասնավոր տարածք ներխուժելու համար: Սթեյնը բանտում քիչ է մնացել, նրան ազատ են արձակել Վուդ շրջանի բանտից: Ի դեպ, նավթատարը կառուցող TransCanada ընկերությունը հայտարարել է, որ մտադիր չեն խողովակաշարն անցկացնել ակտիվիստների ճամբարի միջով, այլ շրջանցելու են այն: Բնապահպանությունը Ջիլլ Սթեյնի նախընտրական ծրագրի գլխավոր դրույթն է: Նա առաջին անգամ չէ, որ ձերբակալվում է, հոկտեմբերի սկզբին նա բողոքի ակցիա էր արել Հաֆսթրա համալսարանի մոտ, որտեղ բանավիճում էին Օբաման եւ Ռամնին: Read more

01 November 2012

Օբամայի վարկանիշն աճում է

election 5Ամերիկացիների մեծամասնությունը վստահ է, որ Բարաք Օբաման կարող է վերընտրվել երկրորդ անգամ նոյեմբերի 6-ի նախագահական ընտրություններում: Gallup կենտրոնի կողմից հարցվածների գրեթե 54  տոկոսը կարծում է, որ Օբաման պետք է հաղթի նախագահական ընտրություններում, այն դեպքում, երբ 34 տոկոսը վստահ է Ռամնիի ուժերին, իսկ գրեթե 11 տոկոսը կարծիք չունեն այդ մասին: Դրա հետ մեկտեղ, նոր տվյալները հակասում են Gallup-ի հարցումներին, որոնք բացահայտել են , որ 51 տոկոսը հավատում է Ռամնիի հաղթանակին: Այն ժամանակ միայն 46 տոկոսն էր խոստովանել, որ հավատում է Օբամայի հաղթանակին: Օբամայի համբավի աճի հետ կապված դեմոկրատները ավելի շատ են հավատում իրենց թեկնածուի հաղթանակին, քան հանրապետականները` Ռամնիի: Լրատվամիջոցները նշում են, որ Օբամայի վարկանիշը բարձրացել է Սենդի փոթորիկի հետեւանքովRead more

01 November 2012

Barclays բանկի դեմ հետաքննություն է սկսվել

berk 4 ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու բրիտանական Barclays բանկի եւ երրորդ կողմի միջեւ կոռուպցիայի փաստերը, որոնք թույլ են տվել բանկին ստանալ կամ պահպանել բիզնեսն արտերկրում: Միաժամանակ հայտնի է դարձել, որ ամերիկայն հակամենաշնորհային մարմինները Barclays-ին կասկածում են ԱՄՆ-ում 2006-2008 թվականներին էլեկտրաէներգիայի գների խարդախության մեջ, տուգանքի մասին որոշումը կարող է կայացվել առաջիկայում: Տեղեկատվությունը հայտնվել է բանկի՝ երրորդ եռամսյակի մասին հաշվետվության ներկայացման ժամանակ: Վերջին տարում Barclays-ի շուրջ բազմիցս սկանդալներ են ծագել, որոնցից ամենածանրը վերաբերում էր Բրիտանիայում եւ դրա սահմաններից դուրս միջբանկային վարկավորման դրույքների վրա խարդախություններ անելուն: Դրանում ներգրավված են եղել տասնյակ միջազգային բանկեր, արդյունքում Մեծ Բրիտանիայի իշխանությունները ֆինանսական հատվածի լայնածավալ բարեփոխումներ էին նախաձեռնել: Read more

Ամենահարուստ քաղաքական գործիչները ըստ Forbes-ի

bloomb 4Forbes ամսագիրը կազմել է ամենահարուստ քաղաքական գործիչների ցուցակը, որի համաձայն քաղաքական գործիչներից ամենատպավորիչ կարողության տեր է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբըրգը: Բլումբըրգը հիմնադրել եւ ղեկավարում է Bloomberg տեղեկավական գործակալությունը: Քաղաքականության մեջ է 1990-ական թ-երից, 2001 թ-ին դարձել է Նյու Յորքի քաղաքապետ: Քաղաքապետի պաշտոնում նա ստանում է 1 դոլար աշխատավարձ եւ ապրում է բացառապես սեփական բիզնեսի շահույթի հաշվին: Ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում ռուս քաղաքական գործիչ Միխայիլ Պրոխորովը, երրորդը Վրաստանի այժմյան վարչապետ Բիձինա Իվանիշվիլին է: Ցուցակում են նաեւ Իտալիայի սկանդալային նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հենրի Ռոսս Պերոն, ռուս սենատոր Անդրեյ Գուրեւը, Ազատ եգիպտացիներ կուսակցության առաջնորդ Նագիբ Սավիրիսը, Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերան եւ այլոք:   Read more

Disney ստուդիան հայտարարել է Lucasfilm-ը գնելու մասին

lukas 7Disney ստուդիան հայտարարել է ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկըսի Lucasfilm կինոընկերությունը 4,05 միլիարդ դոլարով գնելու մասին, կինոընկերություն, որը թողարկել է լեգենդար Աստղային պատերազմները: Եկել է Աստղային պատերազմները  կինեմատոգրաֆիստների նոր սերնդին հանձնելու ժամանակը,- հայտարարել է ռեժիսորը՝ մեկնաբանելով գործարքը: BBC-ի փոխանցմամբ, գումարի կեսը Disney-ն կվճարի կանխիկ դրամով, իսկ երկրորդ մասի հատուցման համար կթողարկի շուրջ 40 միլիոն բաժնետոմս: Լուկասը Lucasfilm կինոընկերությունը հիմնել է 1971 թվականին: Վերջինիս առանձնակի համբավ են բերել Ինդիանա Ջոնզի մասին պատումը եւ Աստղային պատերազմներ կինովիպերգությունը: Read more

Երեք մարդ է ձերբակալվել լրագրողի գործով

lragr 4Բոլիվիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնք կասկածվում են Radio Popular ռադիոկայանի տնօրեն, լրագրող Ֆերնանդո Վիդալի վրա կատարած հարձաման մեջ: Նախօրեին Յակուբիա քաղաքում գտնվող խմաբգրություն դիմակավորված անձինք էին ներխուժել, որոնք բենզին էին լցրել սրահում Վիդալի վրա եւ այրել ուղիղ եթերում: Ռադիոկայանն ամբողջությամբ այրվել էր, իսկ Վիդալը լուրջ այրվածքներ էր ստացել: -Ես խորապես շնորհակալ եմ բոլոր գործընկերներից, մտերիմներից, աշխատակիցներից եւ լրագրողներից համերաշխության համար,- ասել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վիդալը՝ խնդրելով շարունակել աշխատանքն ու մարդկանց պատմել ճշմարտությունը: 70-ամյա լրագրողը քննադատում էր տեղական իշխանություններին եւ զբաղվում մաքսատան կոռուպցիայի փաստերով: Հարձակման պահին լրագրողն ուղիղ եթերում պատմելիս է եղել բոլիվա-արգենտինյան սահմանին իրականացված մաքսանենգության մասին։ Վիդալը վստահ է, որ հարձակումը կապված է իր մասնագիտական գործունեության հետ: Read more

Հետախուզության ֆինանսավորումը կրճատվել է

 

pokito 52012 թվականին ԱՄՆ-ի իշխանությունները հետախուզական գործունեության վրա 700 միլիոն դոլարով պակաս են ծախսել, քան մեկ տարի առաջ՝ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կրճատելով հետախուզության ծախսերը: ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպըրի խոսքով՝ 2012 թվականին ռազմական եւ քաղաքացիական հետախուզության համար Միացյալ Նահանգների ընդհանուր ծախսերը կազմել են 75,4 միլիարդ դոլար: Այս գումարից 53,9 միլիարդը ծախսվել է ազգային հետախուզության այն ծրագրի ֆինանսավորման համար, որը նախատեսում է միջոցների տրամադրում CIA-ի, Ազգային անվտանգության գործակալության եւ այլ գերատեսչությունների կարիքների համար, որոնք մասնակցում են հետախուզական գործունեությանըԸստ փորձագետներիԱզգային հետախուզության՝ 2012 ֆինանսական տարվա բյուջեն 700 միլիոնով պակաս է ստացվել 2011թ. համեմատ: Read more

Չիլիում մեծ քանակությամբ թմրանյութ են հայտնաբերել

temra 8 Չիլիի ոստիկանությունն առգրավել է երկրի պատմության մեջ թմրանյութերի խոշորագույն խմբաքանակը՝ 1,75 տոննա քաշով: Հարավային Ամերիկայի այս հանրապետության իրավապահ մարմինների փոխանցմամբ, Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում իրականացված հատուկ գործողության ընթացքում օպերատիվ աշխատողներն առգրավել են մի բեռ՝ բաղկացած մարիխուանայից, քլորհիդրատից եւ կոկաինի հումքից, որը երկու բեռնատարներով տեղափոխվում էր սոխի պարկերի մեջ: Ոստիկանները թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալել են վեց մարդու: Նրանց ազգության մասին չի հաղորդվում: Հնարավոր է՝ խոսքը վերաբերում է կազմակերպված հանցավոր խմբավորմանը: Իրավապահ մարմինները հետքը գտել էին տակավին չորս ամիս առաջ: Հետաքննությունը ենթադրում է, որ թմրանյութերի բեռը սահմանն անցել է երկրի հյուսիսում: Read more

Հինգ հայերի դատել են մեքենայությունների համար

Կալիֆոռնիայի 3 քաղաքների 5 բնակիչներ բանկային խարդախությունների սխեմայում մասնակցության հարցում իրենց մեղքը չեն ընդունել: Փասադինայի բնակիչ, 33-ամյա Ասատուր Ասատրյանը, Գլենդելի բնակիչներ, 53-ամյա Հիլդա Հախվերդյանը եւ 30-ամյա Արա Հարությունյանը, 24-ամյա Արթուր Հարությունյանը, 59-ամյա Սերյոժա Հարությունյանը ավելի քան 1 միլիոն դոլարի յուրացման մեջ մեղադրվող 14 անձանց շարքում են: scam 4Տուժող կողմ է հանդիսացել Citibank-ը: Սխեմայի ենթադրյալ կազմակերպիչը՝ Ֆիլմորի բնակիչ, 29-ամյա Արա Քեշիշյանը, դավադիրների խումբ է հավաքել՝ Citibank-ում իրենց անուններով հաշիվ բացելու համար: Համաձայն մեղադրական ակտի՝Քեշիշյանը նրանց փողի սերմեր է տվել, յուրաքանչյուրին՝ 9-10 հազար դոլար՝ իրենց բանկային հաշիվներում ներդնելու համարՄիաժամանակ գումարը ներդնելով՝ նրանք այցելել են Հարավային Կալիֆոռնիայի եւ Նեւադայի խաղատներ եւ օգտագործել իրենց քարտերը՝դուրս բերելու գումարը խաղատների ոլորտում գործունեություն իրականացնող Global Cash Access-ից: Citibank-ի հաշիվների անվտանգության ապահովման ծառայությունում նրանք հրակնատ են գործի դրել՝ 60 վայրկյանում բազմաթիվ կանխիկացումներով: Սխեման գործել է 2009-ի մայիսից 2010-ի հունվար: Ասատրյանն ու Գլենդելի նրա մեղսակիցները դատապարտվել են 5 տարվա ազատազրկման եւ 250 հազար դոլար տուգանքի: Բըրբենքի բնակիչ, 37-ամյա Սարգիս Մուշիդյանը նույնպես մեղավոր է ճանաչվել սխեմային մասնակություն ունենալու մեջ: Նրան 20 հազար դոլար գրավի եւ անձնագրի հանձնման դիմաց ազատ են արձակել:

Ամբաստանյալները Սան Դիեգոյի շրջանային դատարան կվերադառնան հաջորդ ամիս: Read more

Թունավոր նյութի արտահոսք Նյու Մեքսիկոյում

newm 4Նյու Մեքսիկո նահանգի Սանտա-Թերեզա քաղաքում թունավոր նյութի արտահոսքի պատճառով առոջղական լուրջ խնդիրներ են ունեցել մոտ 200 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել երեկ առավոտյան, Թեքսըսի սահմանամերձ քաղաքում, Էլ-Պասոյից ոչ հեռու, FoamEx ընկերության պատկանող FXI քիմիկական գործարանում: Երբ տեղի է ունեցել արտահոսքը, աշխատակիցները սրտխառնող, գլխապտույտ եւ թուլություն են զգացել: Որոշների մոտ նաեւ մաշկի այրվածքներ են նկատվել: Դեպքի վայր փրկարարներ եւ ազգային գվարդիայի զինծառայողներ են ժամանել: Ազգային գվարդիայի զինծառայողները նախ տարհանել են գործարանի աշխատակիցներին, ապա փակել են Դոնա Անա շրջանի օդանավակայանն ու դպրոցները: Սանտա-Թերեզայում արդյունաբերական համալիր է գտնվում, որտեղ տեղակայված է նաեւ FXI գործարանը: Տարհանումն իրականացվել է մեկ մղոն շառավղով, քանի որ թունավոր անհայտ ծագման նյութը տարածվել է օդում: Մասնագետները օդի փորձանմուշներ են վերցրել եւ փորձաքննություն իրականացրել: Միայն այսօր առավոտյան, ժամը 6-ի սահմաններում իրավապահները չեղյալ են հայտարարել տարհանումը եւ բնակիչներին ու բանվորներին թույլատրել վերադառնալ: Բացվել է նաեւ օդանավակայանը:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel