Logo

Articles

Թունավոր նյութի արտահոսք Նյու Մեքսիկոյում

newm 4Նյու Մեքսիկո նահանգի Սանտա-Թերեզա քաղաքում թունավոր նյութի արտահոսքի պատճառով առոջղական լուրջ խնդիրներ են ունեցել մոտ 200 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել երեկ առավոտյան, Թեքսըսի սահմանամերձ քաղաքում, Էլ-Պասոյից ոչ հեռու, FoamEx ընկերության պատկանող FXI քիմիկական գործարանում: Երբ տեղի է ունեցել արտահոսքը, աշխատակիցները սրտխառնող, գլխապտույտ եւ թուլություն են զգացել: Որոշների մոտ նաեւ մաշկի այրվածքներ են նկատվել: Դեպքի վայր փրկարարներ եւ ազգային գվարդիայի զինծառայողներ են ժամանել: Ազգային գվարդիայի զինծառայողները նախ տարհանել են գործարանի աշխատակիցներին, ապա փակել են Դոնա Անա շրջանի օդանավակայանն ու դպրոցները: Սանտա-Թերեզայում արդյունաբերական համալիր է գտնվում, որտեղ տեղակայված է նաեւ FXI գործարանը: Տարհանումն իրականացվել է մեկ մղոն շառավղով, քանի որ թունավոր անհայտ ծագման նյութը տարածվել է օդում: Մասնագետները օդի փորձանմուշներ են վերցրել եւ փորձաքննություն իրականացրել: Միայն այսօր առավոտյան, ժամը 6-ի սահմաններում իրավապահները չեղյալ են հայտարարել տարհանումը եւ բնակիչներին ու բանվորներին թույլատրել վերադառնալ: Բացվել է նաեւ օդանավակայանը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.