Logo

Articles

Թեքսասում ձերբակալվել է նախագահի թեկնածուն

Created on Thursday, 01 November 2012 23:35 Written by AMGA TV

jilll 5Թեքսըսում ձերբակալվել է ԱՄՆ նախագահի թեկնածու, կանաչների կուսակցության անդամ Ջիլլ Սթեյնը: Ոստիկանները նրան ձերբակալել են, երբ փորձել է սնունդ տեղափոխել կառուցվող նավթատարի դեմ Վինսբըրո քաղաքում բողոքի ակցիա անող ակտիվիստների համար: Թեկնածուն եւ նրա երկու ընկերուհիները սնունդ եւ ջուր էին բերում, եւ նրանց ձերբակալել են մասնավոր տարածք ներխուժելու համար: Սթեյնը բանտում քիչ է մնացել, նրան ազատ են արձակել Վուդ շրջանի բանտից: Ի դեպ, նավթատարը կառուցող TransCanada ընկերությունը հայտարարել է, որ մտադիր չեն խողովակաշարն անցկացնել ակտիվիստների ճամբարի միջով, այլ շրջանցելու են այն: Բնապահպանությունը Ջիլլ Սթեյնի նախընտրական ծրագրի գլխավոր դրույթն է: Նա առաջին անգամ չէ, որ ձերբակալվում է, հոկտեմբերի սկզբին նա բողոքի ակցիա էր արել Հաֆսթրա համալսարանի մոտ, որտեղ բանավիճում էին Օբաման եւ Ռամնին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.