Logo

Articles

Չիլիում մեծ քանակությամբ թմրանյութ են հայտնաբերել

temra 8 Չիլիի ոստիկանությունն առգրավել է երկրի պատմության մեջ թմրանյութերի խոշորագույն խմբաքանակը՝ 1,75 տոննա քաշով: Հարավային Ամերիկայի այս հանրապետության իրավապահ մարմինների փոխանցմամբ, Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում իրականացված հատուկ գործողության ընթացքում օպերատիվ աշխատողներն առգրավել են մի բեռ՝ բաղկացած մարիխուանայից, քլորհիդրատից եւ կոկաինի հումքից, որը երկու բեռնատարներով տեղափոխվում էր սոխի պարկերի մեջ: Ոստիկանները թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալել են վեց մարդու: Նրանց ազգության մասին չի հաղորդվում: Հնարավոր է՝ խոսքը վերաբերում է կազմակերպված հանցավոր խմբավորմանը: Իրավապահ մարմինները հետքը գտել էին տակավին չորս ամիս առաջ: Հետաքննությունը ենթադրում է, որ թմրանյութերի բեռը սահմանն անցել է երկրի հյուսիսում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.