Logo

Articles

Երեք մարդ է ձերբակալվել լրագրողի գործով

Created on Thursday, 01 November 2012 02:45 Written by AMGA TV

lragr 4Բոլիվիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնք կասկածվում են Radio Popular ռադիոկայանի տնօրեն, լրագրող Ֆերնանդո Վիդալի վրա կատարած հարձաման մեջ: Նախօրեին Յակուբիա քաղաքում գտնվող խմաբգրություն դիմակավորված անձինք էին ներխուժել, որոնք բենզին էին լցրել սրահում Վիդալի վրա եւ այրել ուղիղ եթերում: Ռադիոկայանն ամբողջությամբ այրվել էր, իսկ Վիդալը լուրջ այրվածքներ էր ստացել: -Ես խորապես շնորհակալ եմ բոլոր գործընկերներից, մտերիմներից, աշխատակիցներից եւ լրագրողներից համերաշխության համար,- ասել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վիդալը՝ խնդրելով շարունակել աշխատանքն ու մարդկանց պատմել ճշմարտությունը: 70-ամյա լրագրողը քննադատում էր տեղական իշխանություններին եւ զբաղվում մաքսատան կոռուպցիայի փաստերով: Հարձակման պահին լրագրողն ուղիղ եթերում պատմելիս է եղել բոլիվա-արգենտինյան սահմանին իրականացված մաքսանենգության մասին։ Վիդալը վստահ է, որ հարձակումը կապված է իր մասնագիտական գործունեության հետ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.