Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեմ է քվեարկել դեռ նախագահական առաջին ժամկետի ընթացքում Բարաք Օբամայի առաջարկած առողջապահական բարեփոխմանը: Դեմ են քվեարկել 299 կոնգրեսականներ, ոչ մի հանրապետական չի աջակցել Սպիտակ տան ղեկավարի նախաձեռնությունը: Սա առողջապահական բարեփոխումները մերժելու Կոնգրեսի արդեն 37-րդ փորձն է: ԱՄՆ-ի նախագահի կողմնակիցները հանրապետականների ջանքերն անվանում են ժամանակի զուր կորուստ: Այդ քայլը զուտ ձեւական բնույթ է կրում: Սենատը, որտեղ մեծամասամբ դեմոկրատներ են, չի պատրաստվում քվեարկություն անցկացնել, իսկ հանրապետականների կողմից Obamacare անվանումը ստացած բարեփոխումն ամեն դեպքում շարունակվելու է: Հիշեցնենք, որ առողջապահական բարեփոխումը Օբամայի 2008թ. նախընտրական ծրագրի գլխավոր կետն էր: Սակայն հենց սկզբից էլ հանրապետականները վիճարկում էին բարեփոխման տարբեր դրույթները: ԱՄՆ-ի դատական գերագույն մարմինը բարեփոխումն օրինական էր ճանաչել: Read more
Դատարանը 83-ամյա միանձնուհի Մեգան Ռայսին մեղավոր է ճանաչել ազգային անվտանգությանը սպառնալու եւ Y-12 Ազգային անվտանգության կենտրոն ներխուժելու համար: Նրան եւ իր երկու հանցակիցներին` 64-ամյա Մայքլ Վիլլիին եւ 56-ամյա Գրեգ Օբեդին, սպառնում է 20 տարի ազատազրկում: Քույր Ռայսն ու իր երկու հանցակիցները, բողոքելով միջուկային զենքի կիրառման դեմ, 2012թ. հուլիսին կտրել էին Թենեսի նահանգի Օուք Ռիջ քաղաքում գտնվող համալիրը շրջապատող երկաթե ճաղավանդակն ու ներթափանցել հաստատության ամենապահպանվող գոտիներ, ներկել են շինության պատերը, որոշներն էլ` վնասել: Պահակների վկայությամբ, երբ իրենք հայտնաբերել են ակտիվիստներին, նրանք առաջարկել էին իրենց հաց ուտել, հետո սկսել են եկեղեցական երգեր երգել: Ռայսին մեղադրում են 8.5 հազար դոլարի վնաս պատճառելու մեջ: Կենտրոնի ղեկավարությունը հաղորդում է, որ ակտիվիստները հնարավորություն չունեին մոտենալու ռադիոակտիվ նյութերին, որոնք պահվում են տարածքում: Դատարանում քույր Մեգանը հայտարարել է, որ չի զղջում իր գործողությունների համար, ափսոսում է միայն, որ 70 տարի սպասել է իր դիրքորոշումն արտահայտելուն: Միջադեպը լուրջ անհանգստություն է առաջացրել ԱՄՆ միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման համար: Read more
Միլանի վերաքննիչ դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել Իտալիայի նախկին վարչապետ, միլիարդատեր Սիլվիո Բերլուսկոնիին ՝ Mediaset մեդիա գրուպում իրականացրած ֆինանսական խախտումների համար: Այս որոշմամբ դատավորների խորհուրդը բավարարել է հայցվոր կողմի պահանջը եւ հաստատել հոկտեմբերին առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը 4 տարվա ազատազրկման մասին, որոնցից համաներմամբ երեքը չեղյալ էին հայտարարվել: Դատարանը որոշել էր նաեւ, որ Բերլուսկոնին առաջիկա 5 տարիների ընթացքում չի կարողանա պետական պաշտոններ զբաղեցնել եւ առաջիկա 3 տարիների ընթացքում չի կարողանա ընկերության ղեկավարի պաշտոն ստանձնել: Բեռլուսկոնին դատարանի դահլիճում ներկա չի եղել եւ հերքել է իր դեմ առաջադրված մեղադրանքերը: Բերլուսկոնիին պատկանող Mediaset մեդիա գրուպի գործը դարձել էր Իտալիայի ամենահնչեղ դատական գործընթացներից մեկը՝ կապված 2002-2005 թթ ընկերության ղեկավարության կողմից իրականացված ֆինանսական խախտումների հետ: Read more
Երեք երեխաների 36-ամյա մայրը մահացել է այս գիշեր, երբ անսթափ վիճակում գտնվող վարորդը բախվել է նրա մեքենային Միշըն-Վիեհոյում: Ահազանգը ստացվել է ժամը 11:40-ին, թե Ford 250 մակնիշի ֆուրգոնը, Santa Margarita Parkway-ում դուրս գալով սխալ երթեւեկելի գոտի, դիմահար բախվել է Տոյոտա մակնիշի մեքենային: Վարորդը` 42-ամյա Ուիլյըմ Քեյլորը փորձել է փախուստի դիմել, սակայն լուրջ վնասվածքներ էր ստացել, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: 36-ամյա Մարտինեսը մահացել է տեղում: Նա 7-ից 14 տարեկան երեք երեխաներ ուներ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` վթարի բոլոր հանգամանքները ճշտվում են։ Read more
Ռումբի սպառնալիքի պատճառով երեկ մի քանի հարյուր մարդ են տարհանել Վեն Նայսի բնակելի տներից մեկից: Միջադեպը տեղի է ունեցել 7200 Lennox Avenue հասցեում, Շերման Ուեյի մերձակայքում: Անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, թե ականապատված մեքենան պայթելու է ինչ-որ ժամի: Դեպքի վայր սակրավորներ եւ վարժեցված շներ են բերվել: Ոստիկանության փոխանցմամբ տարհանվել է առնվազն չորս բնակելի շենք: Ընդ որում, քնած բնակիչներին տարհանելու համար ոստիկանները ստիպված են եղել թակել դռները: Սակրավորները խուզարկություններ են իրականացրել, սակայն կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել: Իրավապահները որոնում են կեղծ ահազանգի հեղինակին: Read more
Երեք կանանց առեւանգած Օհայոյի բնակիչ Արիել Կաստրոյին մարդկանց առեւանգման եւ բռնաբարության մեղադրանքներ են ներկայացվել: Դատարանը նրա համար 8 մլն դոլար գրավի գումար է նշանակել: Հիշեցնենք, որ չարագործն իր պատանդներին ավելի քան 10 տարի պահել էր Քլիվլընդ քաղաքի իր տանը: Նրա հետ ձերբակալվել են նաեւ եղբայրները` Պեդրոն եւ Օնիլը, սակայն վերջիններիս մեղադրանքներ չեն ներկայացվել: Ոստիկանությունը հայտնել է, որ նրանք չեն մասնակցել Արիելի հանցանքներին: Ներկայումս առեւանգված կանանցից երկուսը` Ըմենդա Բերրին եւ Ջինա Դեհեսուսը, իրենց ընտանիքների հետ են: Միշել Նայթը հիվանդանոցում է: Դուրս է գրվել նաեւ Ըմենդա Բերրիի դուստրը` վեցամյա Ջասըլինը: Արիելի առեւանգած երեք աղջիկն էլ 10 տարվա գերության ընթացքում փողոց են դուրս եկել ընդամենը երկու անգամ: Նրանց միշտ տանն են պահել: Հիշեցնենք, նախկինում հաղորդվել էր, որ դպրոցական ավտոբուսի վարորդը կանանց գերության մեջ էր պահել ճոպանների եւ շղթաների միջոցով` նրանց մշտապես ենթարկելով կտտանքների եւ սեռական բռնության: Այդ ողջ ընթացքում աղջիկներին առանձին են պահել, սակայն նրանք իմացել են միմյանց գոյության մասին եւ օգնել չհուսահատվել։ Հայտնի է, որ Արիել Կաստրոն ունի մեծ տղա եւ աղջիկ` Էնթընին եւ Էմիլին: Էմըլին բանտում է. նրան 25 տարվա ազատազրկման են դատապարտել`իր 11 ամսական աղջկա կոկորդը կտրելու փորձի համար: Հիշեցնենք, որ շուրջ 10 տարի առաջ առեւանգված կանայք հայտնաբերվել էին 2013թ. մայիսի 6-ին: Read more
Վերլուծաբանների այն կարծիքը, որ ներգաղթի բարեփոխումների վրա ԱՄՆ-ը 6.3 տրիլիոն դոլար կծախսի, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ասել է օրինագիծը մշակած սենատոր, հանրապետական Մարկո Ռուբիոն: -Նրանց փաստարկները հիմնված են այն միակ հղումի վրա, որը ես սխալ եմ համարում: Այն, որ այդ մարդիկ շատ աղքատ են, քանի որ չունեն ամերիկյան կրթություն, եւ որ նրանք աղքատ կլինեն իրենց ողջ կյանքի ընթացքում: Անկեղծ ասած, դա այն չէ, ինչ ցույց է տալիս ԱՄՆ-ում հաստատված ներգաղթյալների փորձը,- ասել է Ռուբիոն: Նրա կարծիքով՝ ներգաղթյալների օրինականացումը շատ աշխատավորների ստվերային տնտեսությունից դուրս կբերի աշխատաշուկա, կբարելավի ձեռնարկատիրական պայմանները, թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել, որն էլ իր հերթին կնպաստի տնտեսական աճին եւ բյուջեի ճեղքվածքի նվազմանը: Read more
Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերընի հանդիպման գլխավոր թեմաներն են Սիրիայում տիրող իրավիճակն ու մեծ ութնյակի գագաթնաժողովի նախապատրաստությունը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին: Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա մայիսի 13-ին: Նախագահը նախատեսում է վարչապետի հետ քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը, առեւտրա-տնտեսական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաեւ հունիսին Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք մեծ ութնյակի առաջիկա գագաթնաժողովի առաջնահերթությունները,- ասվում է հաղորդագրության մեջ: Դրանում ընդգծվում է, որ Օբաման պատրաստվում է այցելել այդ գագաթնաժողովին: Վարչապետի այցն ընդգծում է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առկա հատուկ հարաբերությունները: Read more
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն առաջին անգամ չինացի զինվորականներին եւ Չինաստանի կառավարությանը բացահայտորեն մեղադրել է կիբեռլրտեսության մեջ: 2012թ. բազմաթիվ համակարգչային ցանցեր, այդ թվում՝ ԱՄՆ-ի կառավարությանը պատկանող ցանցեր, ենթարկվել են գրոհների, որոնցից մի քանիսը, դատելով ըստ ամենայնի, անմիջականորեն Չինաստանի իշխանությունների եւ չինացի զինվորականների ձեռքի գործն են,- ասված է Պենտագոնի ամենամյա զեկույցում: Գրոհները նպատակ են ունեցել տվյալներ ձեռքբերել ԱՄՆ տնտեսության, պաշտպանության եւ դիվանագիտության վերաբերյալ, որոնք չինացի զինվորականները կարող են օգտագործել սեփական պաշտպանության ամրապնդման համար: Ավելի վաղ հաքըրական գրոհներին չինացի զինվորականների մասնակցության մասին հայտարարել էր Mandiant ընկերությունը, որն զբաղվում է կիբեռանվտանգության ոլորտի հետազոտություններով: Չինաստանը նման մեղադրանքները միշտ էլ ժխտել է՝ նշելով, որ, ընդհակառակը, ինքն է հաքըրների զոհը: Ամերիկյան գերատեսչության տվյալներով՝ Պեկինն այս տարվա մարտին հայտարարել է պաշտոնական ծախսերի 10.7 տոկոս աճի մասին: Այսպիսով՝ ծախսերը հասել են 114 միլիարդ դոլարի: Սակայն, ըստ Պենտագոնի, Չինաստանի փաստացի ծախսերը 2012-ին կազմել են 135-215 միլիարդ դոլար: Միեւույն ժամանակ ԱՄՆ-ը պաշտպանության վրա ծախսել է 500 մլրդ դոլար: -Չինաստանը շարունակում է գործունեությունը՝ ուղղված ռազմական գնումներին ու արդիականացմանը: Դա ներառում է տնտեսական լրտեսում, կոմերցիոն գաղտնիքների գողություն, տեխնոլոգիաների փոխանցման խախտում,- ասվում է զեկույցում: Read more
Սանտա Անայում ոստիկանությունը դիմել է հանրությանը օգնության խնդրանքով` պարզելու Օրընջ Քաունթիի հայկական եկեղեցուց կատարված գողության կասկածյալներին: Երեք տղամարդիկ կասկածվում են մայիսի 1-ի գիշերը 5315 W. McFadden Avenue հասցեում գտնվող Քառասուն նահատակների եկեղեցուց կատարված գողության մեջ: Ըստ ոստիկանության, նրանք բացել են ետեւի դուռն ու գողացել մոտ 15 հազար դոլարի թանկարժեք իրեր: Նրանք եկեղեցուց փախել են մոխրագույն սեդանով: Ըստ նկարագրության, կասկածյալներից մեկը 30-35 տարեկան սպիտակամորթ է, շագանակագույն մազերով, երկրորդը` 40-45 տարեկան ճաղատ տղամարդ է, իսկ երրորդը` 35-40 տարեկան: Սանտա-Անայի դետեկտիվները կարծում են, որ նրանք մեղսակից են երեք այլ գողություններում եւս։ Տեսախցիկը նկարել է գողերին ոստիկանություն դիմում է հանրությանը Ցանկացած տեղեկատվություն ունենալու դեպքում կարող եք կապվել Սանտա-Անայի ոստիկանության հետ: Read more
Powerd by Bloogie