Logo

Articles

Ներգաղթի բարեփոխման հեղինակը ժխտում է

Created on Friday, 10 May 2013 02:19 Written by AMGA TV

nerg 5Վերլուծաբանների այն կարծիքը, որ ներգաղթի բարեփոխումների վրա ԱՄՆ-ը 6.3 տրիլիոն դոլար կծախսի, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ասել է օրինագիծը մշակած սենատոր, հանրապետական Մարկո Ռուբիոն: -Նրանց փաստարկները հիմնված են այն միակ հղումի վրա, որը ես սխալ եմ համարում: Այն, որ այդ մարդիկ շատ աղքատ են, քանի որ չունեն ամերիկյան կրթություն, եւ որ նրանք աղքատ կլինեն իրենց ողջ կյանքի ընթացքում: Անկեղծ ասած, դա այն չէ, ինչ ցույց է տալիս ԱՄՆ-ում հաստատված ներգաղթյալների փորձը,- ասել է Ռուբիոն: Նրա կարծիքով՝ ներգաղթյալների օրինականացումը շատ աշխատավորների ստվերային տնտեսությունից դուրս կբերի աշխատաշուկա, կբարելավի ձեռնարկատիրական պայմանները, թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել, որն էլ իր հերթին կնպաստի տնտեսական աճին եւ բյուջեի ճեղքվածքի նվազմանը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.