Logo

Articles

Ներկայացուցիչների պալատն ընդդեմ Obamacare-ի

obamac 8Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեմ է քվեարկել դեռ նախագահական առաջին ժամկետի ընթացքում Բարաք Օբամայի առաջարկած առողջապահական բարեփոխմանը: Դեմ են քվեարկել 299 կոնգրեսականներ, ոչ մի հանրապետական չի աջակցել Սպիտակ տան ղեկավարի նախաձեռնությունը: Սա առողջապահական բարեփոխումները մերժելու Կոնգրեսի արդեն 37-րդ փորձն է: ԱՄՆ-ի նախագահի կողմնակիցները հանրապետականների ջանքերն անվանում են ժամանակի զուր կորուստ: Այդ քայլը զուտ ձեւական բնույթ է կրում: Սենատը, որտեղ մեծամասամբ դեմոկրատներ են, չի պատրաստվում քվեարկություն անցկացնել, իսկ հանրապետականների կողմից Obamacare անվանումը ստացած բարեփոխումն ամեն դեպքում շարունակվելու է: Հիշեցնենք, որ առողջապահական բարեփոխումը Օբամայի 2008թ. նախընտրական ծրագրի գլխավոր կետն էր: Սակայն հենց սկզբից էլ հանրապետականները վիճարկում էին բարեփոխման տարբեր դրույթները: ԱՄՆ-ի դատական գերագույն մարմինը բարեփոխումն օրինական էր ճանաչել: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.