Logo

Articles

Պենտագոնը մեղադրում է Չինաստանին

Created on Wednesday, 08 May 2013 13:11 Written by AMGA TV

cyber 4ԱՄՆ պաշտպանության նախարարությունն առաջին անգամ չինացի զինվորականներին եւ Չինաստանի կառավարությանը բացահայտորեն մեղադրել է կիբեռլրտեսության մեջ: 2012թ. բազմաթիվ համակարգչային ցանցեր, այդ թվում՝ ԱՄՆ-ի կառավարությանը պատկանող ցանցեր, ենթարկվել են գրոհների, որոնցից մի քանիսը, դատելով ըստ ամենայնի, անմիջականորեն Չինաստանի իշխանությունների եւ չինացի զինվորականների ձեռքի գործն են,- ասված է Պենտագոնի ամենամյա զեկույցում: Գրոհները նպատակ են ունեցել տվյալներ ձեռքբերել ԱՄՆ տնտեսության, պաշտպանության եւ դիվանագիտության վերաբերյալ, որոնք չինացի զինվորականները կարող են օգտագործել սեփական պաշտպանության ամրապնդման համար: Ավելի վաղ հաքըրական գրոհներին չինացի զինվորականների մասնակցության մասին հայտարարել էր Mandiant ընկերությունը, որն զբաղվում է կիբեռանվտանգության ոլորտի հետազոտություններով: Չինաստանը նման մեղադրանքները միշտ էլ ժխտել է՝ նշելով, որ, ընդհակառակը, ինքն է հաքըրների զոհը: Ամերիկյան գերատեսչության տվյալներով՝ Պեկինն այս տարվա մարտին հայտարարել է պաշտոնական ծախսերի 10.7 տոկոս աճի մասին: Այսպիսով՝ ծախսերը հասել են 114 միլիարդ դոլարի: Սակայն, ըստ Պենտագոնի, Չինաստանի փաստացի ծախսերը 2012-ին կազմել են 135-215 միլիարդ դոլար: Միեւույն ժամանակ ԱՄՆ-ը պաշտպանության վրա ծախսել է 500 մլրդ դոլար: -Չինաստանը շարունակում է գործունեությունը՝ ուղղված ռազմական գնումներին ու արդիականացմանը: Դա ներառում է տնտեսական լրտեսում, կոմերցիոն գաղտնիքների գողություն, տեխնոլոգիաների փոխանցման խախտում,- ասվում է զեկույցում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.