Created on Friday, 10 May 2013 02:38 Written by AMGA TV
Միլանի վերաքննիչ դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել Իտալիայի նախկին վարչապետ, միլիարդատեր Սիլվիո Բերլուսկոնիին ՝ Mediaset մեդիա գրուպում իրականացրած ֆինանսական խախտումների համար: Այս որոշմամբ դատավորների խորհուրդը բավարարել է հայցվոր կողմի պահանջը եւ հաստատել հոկտեմբերին առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը 4 տարվա ազատազրկման մասին, որոնցից համաներմամբ երեքը չեղյալ էին հայտարարվել: Դատարանը որոշել էր նաեւ, որ Բերլուսկոնին առաջիկա 5 տարիների ընթացքում չի կարողանա պետական պաշտոններ զբաղեցնել եւ առաջիկա 3 տարիների ընթացքում չի կարողանա ընկերության ղեկավարի պաշտոն ստանձնել: Բեռլուսկոնին դատարանի դահլիճում ներկա չի եղել եւ հերքել է իր դեմ առաջադրված մեղադրանքերը: Բերլուսկոնիին պատկանող Mediaset մեդիա գրուպի գործը դարձել էր Իտալիայի ամենահնչեղ դատական գործընթացներից մեկը՝ կապված 2002-2005 թթ ընկերության ղեկավարության կողմից իրականացված ֆինանսական խախտումների հետ:
Մարտին Բեռլուսկոնիին դատապարտեցին եւս մեկ տարվա ազատազրկման մեկ այլ ` 2005-ին Unipol խմբի կողմից BNL բանկի ձեռք բերման անհաջող գործով: