Created on Friday, 10 May 2013 02:15 Written by AMGA TV
Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերընի հանդիպման գլխավոր թեմաներն են Սիրիայում տիրող իրավիճակն ու մեծ ութնյակի գագաթնաժողովի նախապատրաստությունը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին: Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա մայիսի 13-ին: Նախագահը նախատեսում է վարչապետի հետ քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը, առեւտրա-տնտեսական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաեւ հունիսին Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք մեծ ութնյակի առաջիկա գագաթնաժողովի առաջնահերթությունները,- ասվում է հաղորդագրության մեջ: Դրանում ընդգծվում է, որ Օբաման պատրաստվում է այցելել այդ գագաթնաժողովին: Վարչապետի այցն ընդգծում է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առկա հատուկ հարաբերությունները: