amga.tv

Switch to desktop Register Login

May 2013

31 May 2013

Նոր սկանդալ Հայաստանում

khoszuk 8Հետք ինտերնետային պարբերականի հրապարակումը լուրջ սկանդալի պատճառ է դարձել: Հայտնի է դարձել, որ Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված եւ գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման պատճառ դարձած WLISPERA HOLDINGS LIMITED ընկերության սեփականատերերը վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանն ու ներկայումս հետախուզման մեջ գտնվող գործարար Աշոտ Սուքիասյանն են: Վերջինս Կճոյանի սանիկն է եւ ըստ լուրերի հենց նա է նվիրել հայտնի Բենթլի մեքենան հոգեւորականին: Աշոտ Սուքիասյանը 2010-ից 2011թ. Ամերիաբանկից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ: Բայց վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները: Գործարարը հավատացել էր կառավարությանը եւ համաձայնվել գործարքին` իբր Աֆրիկայի ալմաստի հանքերից շահույթ ստանալու համար, սակայն կորցրել է իր ուենցվածքը, իսկ գումարը փոխանցվել է նշված անձանց անունով բացված ընկերության հաշվեհամարին: Բնականաբար, թե Տիգրան Սարգսյանը, թե Նավասարդ Կճոյանը, թե Սուքիասյանը հերքում են այդ փաստը, մինչդեռ Կիպրոսի ռեգիստրում գրանցված է հենց նրանց անունը:   Read more

ԱՄՆ բանակի սերժանտը գործարքի է գնացել

Bales 6ԱՄՆ բանակի սերժանտ Ռաբըրթ Բեյլզը, ով Աֆղանստանի Քանդահարի նահանգում 16 խաղաղ մարդկանց էր գնդակահարել, գործարքի է գնացել քննության հետ. նա խոստովանել է իր մեղքը, որի արդյունքում մահապատժի փոխարեն կդատապարտվի ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Հենրի Բրաունը: Միաժամանակ, ԱՄՆ ռազմական դատարանը պնդում է, որ Բեյլզը դատապարտվի մահապատժի: Բեյլզի գործով դատավարությունը տեղի կունենա հունիսի 5-ին՝ Վաշինգթոնի նահանգի Լյուիս-ՄըկՔորդի բազայում: Քննության տվյալներով՝ 2012-ի մարտի 11-ի գիշերը Ռաբըրթ Բեյլզը լքել է իր զորամասի տարածքը, մտել հարեւանությամբ գտնվող երեք տներ եւ կրակ բացել այնտեղ գտնվողների վրա` սպանելով 17 անզեն աֆղանցիների, այդ թվում երեխաների: Սերժանտ Բեյլզը 2003-2010 թվականների ընթացքում երեք անգամ գործուղման է եղել Իրանքում, որտեղ կոնտուզիա է ստացել: Նա Աֆղանստան չէր ցանկանում մեկնել: Ռաբըրթ Բեյլզի կնոջն ու երկու փոքրիկ երեխաներին տեղափոխել են ամերիկյան բազայի տարածք, քանի որ Թալիբան շարժման անդամնեը խոստացել են վրեժ լուծել խաղաղ բնակիչների սպանության համար  Read more

Բլումբըրգին եւ Օբամաին ռիցինով նամակներ

blum 4ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքի` Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբըրգին հասցեագրված երկու անանուն նամակ է ստացվել, որոնք պարունակում են մահացու վտանգավոր թույն՝ րայսըն: Այս մասին հաղորդել է Նյու Յորքի ոստիկանությունը: Առաջին նամակն ստացվել է մայիսի 24-ին Նյու Յորքի մունիցիպալ շենքերից մեկում: Երկրորդն ստացվել է մայիսի 26-ին Բլումբըրգի հիմնադրած Քաղաքապետերն ընդդեմ ապօրինի զենքի կազմակերպության՝ Վաշինգտոնի գրասենյակում: Երկու ուղերձն էլ սպառնալիքներ են բովանդակում քաղաքապետի հասցեին ԱՄՆ-ում հրազենի շրջանառության վերահսկողության հարցում նրա բռնած դիրքի կապակցությամբ: Բլումբըրգը հայտնի է որպես երկրում ազատ զենք կրելու առավել ակտիվ հակառակորդներից մեկը: Նա բազմիցս իշխանություններին կոչ է արել խստացնել զենքին վերաբերող օրենսդրությունը: Ոստիկանությունը կարծում է, որ նամակներն ուղարկվել են միեւնույն մարդու կողմից: Դատախազության նախաձեռնած հետաքննությանը միացել է Հետաքննությունների դաշնային բյուրոն: Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլին ռիցինով նամակներ էին ուղարկվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, սենատըր Ռաջըր Ուիքըրին եւ Միսիսիպի նահանգի դատավորին: Սկզբնապես այդ գործի կասկածյալն էր էվրեթ Դաթչքին, որի տան խուզարկության ժամանակ թույնի հետքեր էին հայտնաբերվել: Ավելի ուշ հայտնի դարձավ որ նմանատիբ նամակ ուղարկվել է նախագահ Օբամային սպիտակ տուն այս պահին FBI հետաքննություն է անցկացնում։ Եթե ապացուցվի որ ծրարի պարունակության մեջ Րայսըն է դա կլինի թվով 3-րդ նամակաը որ ուղարկվել է նախագահին։   Read more

Քամին նոր ղեկավար

nor 5ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման FBI-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է հանրապետական Ջեյմս Քամիին: Կոմիի թեկնածությունը Սենատի քննարկմանն ավելի վաղ էր ներկայացվելու, սակայն Բասթընում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով FBI-ի ղեկավարի փոփոխությունը հետաձգել էին: Ջեյմս Քամին 52 տարեկան է, մինչ այդ նա Ջորջ Բուշ կրտսերի աշխատակազմում եղել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալը: Բացի դրանից, Քամին աշխատել է նաեւ  Lockheed Martin ձեռնակության ավագ փոխնախագահ, իսկ հետո Bridgewater Associates ընկերության գլխավոր խորհրդատու: Ներկայումս նա Կալումբիայի համալսարանում զբաղվում է հետազոտական աշխատանքով: Սենատի կողմից հավանության արժանանալու դեպքում, Քամին այդ պաշտոնում կփոխարինի Ռաբըրտ Մյուլլըրին, ով բյուրոյի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2001թ-ից: Read more

Բարբրա փոթորիկը մոլեգնել է Մեքսիկայում

barbr 5Մեքսիկայի ափերին վրա հասած Բարբրա փոթորկին զոհ է գնացել 2 մարդ: Նշվում է, որ Սանտո Դոմինգո քաղաքում, որին բաժին է հասել փոթորկի տարերային հիմնական հարվածը, զոհվել է երիտասարդ մեքսիկացի եւ սըրֆինգով զբաղվող ԱՄՆ քաղաքացի: Փրկարարների տվյալներով՝ խոսքը 26-ամյա մի մեքսիկացու եւ ԱՄՆ-ի 61-ամյա մի քաղաքացու մասին է: 14 ձկնորսներ, որոնք ծով էին դուրս եկել, անհետ կորած են համարվում: Փոթորկի վրա հասնելուց մի քանի ժամ առաջ որոշ նահանգներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, տարհանվել են բնակիչները: Երկրի իշխանությունները տարհանել են հարավային Չիապաս եւ Օահակա նահանգների բնակիչներին: Ընդհանուր առմամբ ծրագրվում է դուրս բերել 4,2 հազար մարդու: Բացի այդ, փոթորիկը, որի գործողության շառավղում քամու արագությունը ժամանակ առ ժամանակ հասել է ժամում 120 կիլոմետրի, առաջացրել է ջրհեղեղներ եւ խախտել մի քանի բնակավայրերի էլեկտրամատակարարումը: Մի քանի ժամ առաջ Բարբրա փոթորիկը կորցրել է ուժը եւ վերածվել արեւադարձային մրրիկի, սակայն դեռ իրենցի վտանգ է ներկայացնումՕդերեւութաբանների կանխատեսմամբ՝ Բարբրա-ից հետո դեռեւս երկար ժամանակ երկրում չեն դադարի հորդառատ անձրեւները: Փոթորիկը, ջրհեղեղ է առաջացրել Մեքսիկայի հյուսիսային ափերին, այդ թվում` Ակապուլկոյում: Read more

Դոլչեն եւ Գաբանան դատարանի առջեւ կկանգնեն

aba 7Դատախազ Գայտանո Ռուտան այսօր պահանջել է 2.5 տարվա ազատազրկման դատապարտել հայտնի իտալացի մոդելյորներ Դոմենիկո Դոլչեին եւ Ստեֆանո Գաբանային՝ հարկերը չվճարելու համար: Ըստ հետաքննության տվյալների՝ Դոլչեն եւ Գաբանան Լյուքսեմբուրգում ստեղծել են Գադո դուստր-ձեռնարկությունը եւ նրա միջոցով Իտալիայից մոտ 1 մլրդ եվրո են դուրս հանել: Բացի այդ, Իտալիայի հարկային ծառայության շահերը ներկայացնող փաստաբանը պահանջել է գերատեսչության իմեջին վնաս հասցնելու համար փոխհատուցել 10 մլն եվրո: Դոլչեն եւ Գաբանան միշտ հերքել են հարկերը չվճարելու վերաբերյալ մեղադրանքները: Նախ դատաքննությունը դադարեցվել է, սակայն հետո վճռաբեկ դատարանը վճռել է վերաբացել այդ գործը: Read more

Սպանել են Թալիբանի առաջնորդներից մեկին

teh 7Ամերիկյան անօդաչու սարքը ոչնչացրել է Պակիստանի Թեհրիք-ի-թալիբան ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին՝ Վալի ուր Ռեհմանին

Վալի ուր Ռեհմանը համարվում էր խմբավորման երկրորդ մարդը: Հարվածի հետեւանքով զոհվել է առնվազն վեց մարդ, որոնց թվում եղել է թալիբների բարձրաստիճան հրամանատար Վալի ուր Ռեհմանը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի հրթիռային հարվածի հետեւանքով Պակիստանի հյուսիս-արեւմուտքում ոչնչացվել է առնվազն յոթ զինյալ: Հարվածը հասցվել է Աֆղանստանին սահմանակից Հյուսիսային Վազիրիստանի շրջանի Միրանշահ քաղաքի շենքերից մեկին, որտեղ, ինչպես ենթադրվում էր, գտնվում է ծայրահեղականների բազան: Նշվում է, որ եւս մի քանի մարդ վերքեր են ստացել:

Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները մինչեւ 5 մլն դոլար գումար պարգեւատրում էին խոստացել պակիստանցի թալիբների առաջնորդների վերաբերյալ տեղեկության համար: Ռահմանը մասնավորապես կասկածվում էր 2008-ին Իսլամաբադի Շերըթըն հյուրանոցի վրա իրականացրած ահաբեկչական հարձակման համար, որի հետեւանքով 50 մարդ էր զոհվել: Պակիստանի թալիբները չեն շտապել հաստատել իրենց առաջնորդի տեղակալի մահը: Այս հարձակումը դարձել էր անօդաչու օդանավերի միջոցով իրականացված առաջին հարձակումը մայիսի 11-ին Պակիստանում անցկացված ընդհանուր ընտրությունների ժամանակից: Երկրի նորընտիր վարչապետ Նավազ Շարիֆը Պակիստանի ինքնիշխանությանը նետած մարտահրավեր է անվանել անօդաչու օդանավերի միջոցով իրականացվող հարձակումները: Read more

ԱՄՆ ամեն 4-րդ ընտանիքում կինը ամուսնուց շատ է վաստակում

fun 4Ամերիկյան ամեն 4-րդ ընտանիքում կինը ամուսնուց շատ է վաստակում: Դա պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է: Pew Research Center-ի տվյալով՝ 50 տարի առաջ ընդամենը մի քանի կին է շատ վաստակել ամուսնուց, իսկ այսօրվա դրությամբ կանայք (այդ թվում՝ չամուսնացածները) ամերիկյան 40 տոկոս ընտանիքներում հիմնական կերակրողն են: 1960թ. այդ ցուցանիշը, ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալների, եղել է 4 տոկոս, իսկ ներկայում այդ թիվը աճել է մինչեւ 23 տոկոս: Նոր տվյալներն ունեն թե դրական, թե բացասական կողմեր: Ըստ վերլուծաբանների՝ մի կողմից՝ դա վկայում է, որ կրթություն ստացած կանայք մրցունակ են շուկայում, մյուս կողմից՝ փոփոխվել է վիճակագրությունը՝ շնորհիվ միայնակ մայրերի տոկոսային հարաբերության մեծացման, որոնց մեծ մասը աղքատության շեմին է: Read more

30 May 2013

Չինաստանում նորածնին հանել են կոյուղու միջից

babb 5Չինաստանի Չժեցզյան նահանգում հրշեջների ու փրկարարների ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել փրկել շենքերից մեկի կոյուղում հայտնված նորածնի կյանքը։ Փրկարարները կանչվել են, երբ շենքի բնակիչները տարօրինակ մանկական լացի ձայն են լսել, սակայն չեն կարողացել հայտնաբերել երեխայի գտնվելու վայրը։ Արդյունքում փրկարարները հայտնաբերել են լքված տղային եւ նրան փրկելու համար սղոցել 4 սմ հաստությամբ խողովակը։ Նրանցից մոտ 1 ժամ է պահանջվել զգուշորեն սղոցելու ու նորածնին դուրս բերելու համար, եւ նրա հետ միասին տեղափոխել հիվանդանոց: Այնտեղ փրկարարներն ու բժիշկները հանել են երեխային: Պարզվել է, որ փոքրիկը 2 ժամ գտնվել է այդ վիճակում եւ դեմքի ու ոտքերի հատվածում քերծվածքներ ստացել։ Նորածինն ընդամենը երկու օր առաջ էր ծնվել, եւ կշռել է 2,3 կգ: Խողովակի տրամագիծը եղել է 10 սմ: Ոստիկանությունը գործը քննում է որպես սպանության փորձ, երեխայի հետ նման դաժան կերպով վարվել է մայրը՝ անմիջապես ծննդաբերելուց հետո. փրկարարները տղային ընկերքով են հայտնաբերել: Իրավապահները գտել են երեխայի մորը, ով խոստովանել է, թե ցանկանում էր ազատվել երեխայից: Տղային անվանել են Երեխա թիվ 59` հիվանդանոցի ինկուբատորի համարով: Read more

Հոնդուրասի հանցախմբերը հրադադար են հայտարարել

salva 7Սան-Պեդրո-Սուլա քաղաքում Հոնդուրասի երկու ամենախոշոր եւ վտանգավոր հանցախմբերը զինադադար են հայտարարել: Զինադադարի մասին բանտերում անցկացված երկու տարբեր մամուլի ասուլիսներում հայտարարել են Մարա Սալվատրուչա հանցախմբի ներկայացուցիչները եւ 18in street gang-ի պարագլուխը: -Մենք հույս ունենք, որ հասարակությունը եւ իշխանությունները մեզ կներեն այն չարիքի համար, որ մենք հասցրել ենք իրենց,- ասել է պարագլուխ Մարիոն: Հանցախմբերը հույս ունեն, որ իշխանություններն իրենց անդամներին աշխատատեղեր կառաջարկեն եւ կօգնեն վերականգնվել հասարակության մեջ: Կառավարությունն արդեն հայտարարել է, որ ողջունում է զինադադարը, որի բանակցությունները, կաթոլիկ եկեղեցու միջնորդությամբ, տեւել են ութ ամիս: 2012 թ. նույն հանցախմբերի միջեւ զինադադար էր կնքվել նաեւ հարեւան Էկվադորում: Այդ երկրի կառավարության տվյալներով՝ 14 ամսվա ընթացքում երկրում սպանությունների թիվը կրճատվել է 52 տոկոսով: Հոնդուրասում, ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011 թ. կատարվել է առնվազն 92 կանխամտածված սպանություն՝ 100 հազար մարդու հաշվարկով, ինչն ամենաբարձրն է աշխարհում: Ամեն օր երկրում բռնարարքների զոհ է դառնում առնվազն 20 մարդ: Մարա Սալվատրուչա եւ Մարա 18 հանցախմբերը գործում են ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Սալվադորի, Հոնդուրասի եւ Լատինական Ամերիկաների այլ երկրների տարածքում, զբաղվում են թմրանյութերի տարածմամբ եւ շորթումով:  Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version