Logo

Articles

Բարբրա փոթորիկը մոլեգնել է Մեքսիկայում

Created on Friday, 31 May 2013 05:46 Written by AMGA TV

barbr 5Մեքսիկայի ափերին վրա հասած Բարբրա փոթորկին զոհ է գնացել 2 մարդ: Նշվում է, որ Սանտո Դոմինգո քաղաքում, որին բաժին է հասել փոթորկի տարերային հիմնական հարվածը, զոհվել է երիտասարդ մեքսիկացի եւ սըրֆինգով զբաղվող ԱՄՆ քաղաքացի: Փրկարարների տվյալներով՝ խոսքը 26-ամյա մի մեքսիկացու եւ ԱՄՆ-ի 61-ամյա մի քաղաքացու մասին է: 14 ձկնորսներ, որոնք ծով էին դուրս եկել, անհետ կորած են համարվում: Փոթորկի վրա հասնելուց մի քանի ժամ առաջ որոշ նահանգներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, տարհանվել են բնակիչները: Երկրի իշխանությունները տարհանել են հարավային Չիապաս եւ Օահակա նահանգների բնակիչներին: Ընդհանուր առմամբ ծրագրվում է դուրս բերել 4,2 հազար մարդու: Բացի այդ, փոթորիկը, որի գործողության շառավղում քամու արագությունը ժամանակ առ ժամանակ հասել է ժամում 120 կիլոմետրի, առաջացրել է ջրհեղեղներ եւ խախտել մի քանի բնակավայրերի էլեկտրամատակարարումը: Մի քանի ժամ առաջ Բարբրա փոթորիկը կորցրել է ուժը եւ վերածվել արեւադարձային մրրիկի, սակայն դեռ իրենցի վտանգ է ներկայացնումՕդերեւութաբանների կանխատեսմամբ՝ Բարբրա-ից հետո դեռեւս երկար ժամանակ երկրում չեն դադարի հորդառատ անձրեւները: Փոթորիկը, ջրհեղեղ է առաջացրել Մեքսիկայի հյուսիսային ափերին, այդ թվում` Ակապուլկոյում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.