Logo

Articles

Սպանել են Թալիբանի առաջնորդներից մեկին

teh 7Ամերիկյան անօդաչու սարքը ոչնչացրել է Պակիստանի Թեհրիք-ի-թալիբան ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին՝ Վալի ուր Ռեհմանին

Վալի ուր Ռեհմանը համարվում էր խմբավորման երկրորդ մարդը: Հարվածի հետեւանքով զոհվել է առնվազն վեց մարդ, որոնց թվում եղել է թալիբների բարձրաստիճան հրամանատար Վալի ուր Ռեհմանը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի հրթիռային հարվածի հետեւանքով Պակիստանի հյուսիս-արեւմուտքում ոչնչացվել է առնվազն յոթ զինյալ: Հարվածը հասցվել է Աֆղանստանին սահմանակից Հյուսիսային Վազիրիստանի շրջանի Միրանշահ քաղաքի շենքերից մեկին, որտեղ, ինչպես ենթադրվում էր, գտնվում է ծայրահեղականների բազան: Նշվում է, որ եւս մի քանի մարդ վերքեր են ստացել:

Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները մինչեւ 5 մլն դոլար գումար պարգեւատրում էին խոստացել պակիստանցի թալիբների առաջնորդների վերաբերյալ տեղեկության համար: Ռահմանը մասնավորապես կասկածվում էր 2008-ին Իսլամաբադի Շերըթըն հյուրանոցի վրա իրականացրած ահաբեկչական հարձակման համար, որի հետեւանքով 50 մարդ էր զոհվել: Պակիստանի թալիբները չեն շտապել հաստատել իրենց առաջնորդի տեղակալի մահը: Այս հարձակումը դարձել էր անօդաչու օդանավերի միջոցով իրականացված առաջին հարձակումը մայիսի 11-ին Պակիստանում անցկացված ընդհանուր ընտրությունների ժամանակից: Երկրի նորընտիր վարչապետ Նավազ Շարիֆը Պակիստանի ինքնիշխանությանը նետած մարտահրավեր է անվանել անօդաչու օդանավերի միջոցով իրականացվող հարձակումները:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.